Վենետիկը գրեթե ամբողջովին ջրի տակ է այն բանի հետևանքով, որ Վենետիկի ծովածոցի ջրի մակարդակը բարձրացել է 1,87 մետրով: Դա պայմանավորված է տևական հորդառատ անձրևներով։
Բնակիչները և զբոսաշրջիկները փողոցում քայլում են բարձր ռետինե կոշիկներով: Որոշ զբոսաշրջային տեսարժան վայրեր հեղեղված են և փակ են այցելուների համար:
Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրուգնարոն հայտարարել է, որ պատրաստ է քաղաքում արտակարգ դրություն հայտարարել: Նրա կարծիքով՝ այս ջրհեղեղը անջնջելի ազդեցություն կթողնի քաղաքի վրա ամեն իմաստով։
«Իրավիճակը դրամատիկ է, մենք կառավարությունից խնդրում ենք օգնել մեզ: Մենք մեծ գին կվճարենք: Այս ամենը կլիմայի փոփոխության հետևանքներն են»,- գրել է քաղաքապետը Twitter-ում։