ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը առաջիկայում հանդես է գալու «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ, որով ներդրվելու են բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի արդյունավետ տոկոսադրույքների առավելագույն սահմաններ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը, անդրադառնալով Թանդիլյանի հայտարարությանը, նշեց, որ այս հարցը բազմիցս քննարկվել է հանձնաժողովում.«Հենց այսօր ֆինանսական գրագիտության հիման վրա հավելյալ եկամուտներ աշխատելու մասով պետք է այսօր շրջանառության մեջ դրվի իմ և Վարազդատ Կարապետյանի համատեղ նախագիծը»: