Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

ԿԳՄՍ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի ընթացքում նախարար Արայիկ Հարությունյանի ելույթից մի քանի կարևոր շեշտադրում

Կրթությունը յուրաքանչյուր հասարակության զարգացման շարժիչ ուժն է։ Մենք հավատում ենք, որ կրթության միջոցով հնարավոր է կանխել ցեղասպանության ոճիրն ու մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունները: Ցեղասպանությունների կանխարգելման համար Հայաստանի ներկայացրած ՄԱԿ-ի բանաձևի հիմնական բաղադրիչներից մեկը կրթությունն է: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան և Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել են այդ բանաձևը:

Պատերազմների և զինված հակամարտությունների պատճառով ոտնահարվել են շատերի հիմնարար իրավունքները։ Ցավոք, մեր տարածաշրջանն այդ առումով բացառություն չէ։ Մենք միացյալ հանձնառություն ունենք Կայուն զարգացման նպատակների 2030թ համատեքստում, որը խոստանում է՝ ոչ ոք չի անտեսվելու, և նպատակին հասնելու մեր քայլերը պետք է համահունչ լինեն այս տրամաբանությանը։ Արցախի ժողովուրդն ունի քաղաքական, տնտեսական, կրթական և մշակութային ազատ զարգացման անքակտելի իրավունք, և Հայաստանն աջակցում է Արցախի ժողովրդին։

Հայաստանի կառավարությունը կրթության բնագավառում կարևորում է նաև նորարարական տեխնոլոգիաների զարգացումը։ Բոլորովին վերջերս Հայաստանում անցկացվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT)։ Մեր երկրում գործող մի շարք կազմակերպություններ լուրջ հաջողություններ են արձանագրել տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում։

Լինելով տարբեր քաղաքակրթությունների կենտրոնում՝ Հայաստանը խորն արմատավորված ավանդույթներ ունի համակեցության և մյուսների մշակույթն ու կրոնը հարգելու առումով: Սա է պատճառը, որ Հայաստանը պահպանում է իր հարուստ մշակութային ժառանգությունը, որն ընդգրկում է, օրինակ, հելլենիստական շրջանի տաճար, տարբեր քրիստոնեական ուղղությունների հնագույն եկեղեցիներ, միջնադարյան հրեական գերեզմանատուն, 18-րդ դարի իրանական մզկիթ և աշխարհի ամենամեծ եզդիական տաճարը։

Դժբախտաբար, նույնիսկ խաղաղ պայմաններում էթնիկական կամ կրոնական անհանդուրժողականության պատճառով մշակութային ժառանգության շատ արժեքներ են ոչնչացվել։ Այդպիսի արժեքներից են Ջուղայի միջնադարյան խաչքարերը Նախիջևանում, որոնք իմ ժողովրդի մշակութային ժառանգության մի մասն են։

Մեր օրերում, երբ ծայրահեղականությունը և անհանդուրժողականությունը աննախադեպ աճ են գրանցել, պետք է ավելի քան գնահատենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի և մշակութային երկխոսության արժեքների տարածման գործում։

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը բացառապես խաղաղ ու ժողովրդավարական վերափոխում էր՝ հիմնված համամարդկային և ազգային արժեքների վրա։ Այն լավագույնս արտահայտում է միասնականությունը, խաղաղությունը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքների գերակայությունը։

Հայաստանի Հանրապետությունը վստահ է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ին յուրահատուկ առաքելություն է վերապահված, և մենք պատրաստ ենք ներդնել մեր գիտելիքներն ու նորարարական գաղափարներն այդ կարևոր նպատակներին հասնելու գործում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում