Saturday, 20 04 2024
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ

Մադրիդյան սկզբունքները սեղանին չեն. իսկ այս օրակարգը չի ենթադրում Արցախի հարցի կամ կարգավիճակի լուծում

Օրերս Հայաստան ժամանած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ՝ բոլորի համար հասկանալի է, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որևէ պայմանավորվածություն հնարավոր չի լինի ձևակերպել, Հայաստանը պարզապես այն չի ստորագրի: Լավրովի երևանյան հայտարարությունից կարճ ժամանակ անց՝ նույն օրը, ղարաբաղյան բանակցությունների մասին խոսեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ բանակցություններում որոշակի առաջընթաց կա, սակայն այն ավելի շատ խոսքերի մակարդակում է: Մենք կցանկանայինք քննարկել կոնկրետ հարցեր: Կողմերը պայմանավորվածություն ունեն կոնկրետ բանակցություններ անցնելու մասին: Հույս ունեմ, որ դեկտեմբերի սկզբին Բրատիսլավայում մենք կհստակեցնենք այդ հարցը: Այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ պատրա՞ստ է Հայաստանն ըստ էության բանակցել, թե՞ ոչ: Քանզի փաստաթղթերն արդեն սեղանին են»,-ադրբեջանական Report լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Մամեդյարովը:

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի փոխանցմամբ՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլում կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթղթի շուրջ։ Այս կոնտեքստում ուշագրավ է նաև օրերս վարչապետ Փաշինյանի և Արցախի «Ազատ հայրենիք» խմբակցության հանդիպման ընթացքում հնչեցրած այն միտքը, որ բանակցությունների սեղանին այժմ Մադրիդյան սկզբունքները չկան։

Այն, որ բանակցությունների սեղանին Մադրիդյան սկզբունքները չկան, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն ասում էր դեռ մեկ տարի առաջ, իսկ հիմա դա հաստատվում է նաև պաշտոնապես։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ղևոնդյանն ասաց. «Հայաստանի արտգործնախարարը վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ ասաց, որ մենք խոսում ենք հիմա հումանիտար ծրագրերի, փոխադարձ մթնոլորտի ձևավորման հետ կապված քայլերի մասին։ Վերջին մեկ տարվա ընթացքում այդ մասին նաև Նիկոլ Փաշինյանն է ասել, ու ես կարծում եմ, որ առարկայական բանակցություններ ասելով՝ հայկական կողմը կոնկրետ դա է հասկանում։ Այդ օրակարգը հենց հումանիտար ծրագրերի, երկկողմ որոշակի գործողություններ իրականացնելու մասին է»։

Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակին կամ հակամարտության լուծմանը, ապա, ըստ քաղաքագետի, այս պահին հակամարտության լուծման հետ կապված որևէ առարկայական բանակցություն հնարավոր չէ. «Կրկնում եմ՝ կար պայմանավորվածություն հումանիտար ծրագրեր իրականացնելու մասին, կար ջրաբաշխման ծրագիր՝ այդ մասին խոսում էին գարնանը, դրանք քննարկվեցին և, կարծես թե, մոռացվեցին։ Բայց վերջերս մեր արտգործնախարարն ասաց, որ դրանց շուրջ քննարկումները շարունակվում են, և Մամեդյարովի խոսքն էլ կարող է կապված լինել դրա հետ։ Առարկայական բանակցություններ ասելով՝ մենք հասկանում ենք իմ նշած կոնկրետ օրակարգը, որը չի ենթադրում Արցախի հարցի լուծում, կամ Արցախի կարգավիճակի լուծում։ Դա չի վերաբերում նաև Արցախի անվտանգության հարցի վերաբերյալ որոշակի լուծման կայացմանը, ինչը մեզ համար կարևոր է։ Այսինքն՝ երկկողմանի առաջընթաց չկա, միայն հումանիտար ծրագրերի հետ կապված։ Դա ևս դրական է, որովհետև այն պահպանում է ստատուս-քվոն։ Իսկ ինչը պահպանում է ստատուս-քվոն ու պատերազմը կանխարգելում է՝ մեզ համար ընդունելի է»։

Ռոբերտ Ղևոնդյանը նաև նշեց՝ համանախագահող երկրներն ընդամենը միջնորդ են ու պետք է ընդունեն այն, ինչ ցանկանում են կողմերը, գործեն կողմերի մոտեցումների տրամաբանության մեջ։ «Այսպես թե այնպես, եթե Հայաստանը ինչ-որ մոտեցում է առաջ քաշում ու պաշտպանում այդ մոտեցումը, միջնորդ երկրներին ոչինչ չի մնում, քան ժամանակի ընթացքում համակերպվել այդ որոշումների հետ և փորձել այդ տրամաբանության մեջ հարցը կարգավորել։ Դա ընդհանրապես բանակցությունների կարգավորման դասական տեսությունն է ասում՝ միջնորդները գործում են հնարավորինս մոտ կողմերի դիրքորոշումներին։ Հիմա Ռուսաստանն արդեն հայտարարեց, որ ընդունելի է վարչապետ Փաշինյանի դիրքորոշումը, հուսով եմ, որ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը ևս առաջիկայում կհայտարարեն կամ իրենց գործողություններով ցույց կտան, որ ընդունում են այդ դիրքորոշումը։ Դա բանակցային գործընթացի զարգացման նորմալ ընթացք է, պետք չէ դրանից ոգևորվել կամ հակառակը՝ հոռետեսորեն տրամադրվել»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում