Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցի, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն ասաց. «Ես մանրամասն ներկայացրել եմ, թե որ տողով քանի կմ ճանապարհ ենք պատրաստվում կառուցել: Մենք պիտի կառուցենք 500 կմ ճանապարհ, որի համար մենք ունենք մասնաբաժիններ ըստ հիմնանորոգման, ըստ միջին նորոգման և նաև տարբեր բանկերից ներգրավված վարկային միջոցների հաշվին: Դրանց նախագծանախահաշվային փաստաթղթերը արդեն իսկ պատվիրված են, և դրանց մի մասն արդեն ավարտման փուլում է: Վերջնաժամկետն էլ մինչև հունվարի 31-ն է»:
Պատգամավորն ասաց. «Պատասխանը չբավարարեց ինձ, որովհետև որևէ հաշվարկ չունեք՝ չունեք նախահաշիվ, չունեք նախագիծ. որտեղի՞ց վերցրիք, որ 500 կմ-ի համար անհրաժեշտ է 21 մլրդ 559 մլն»:
Մանրամասները՝ տեսանյութում: