Խորհրդարանն առաջին ընթերցմամբ այսօր մերժեց Ազգային Ժողովի նախագահի անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու հնարավորություն ընձեռող օրինագիծը, որը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը նախագիծը չի մերժել, խմբակցության պատգամավորները գործուղման մեջ են, և հնարավոր է, ինչ-ինչ պատճառներով մոռացել են թողնել քվեարկության թղթերը.«Մեր խմբակցության բոլոր անդամները, որոնք նստած էին դահլիճում, կողմ են քվեարկել նախագծին»: