Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հարցն առնչվում էր հայ-ռուսական հարաբերություններին. «Այս աննախադեպ այցերը արդյո՞ք այն վկայությունները չեն, որ այդ հարաբերությունները հասել են նոր մակարդակի»:
Ի պատասխան՝ վարչապեն ասաց. «Հայ-ռուսական հարաբերություններում նոր որակ է արձանագրվում: Հիմա ավելի վստահ կարող եմ ասել: Հրապարակային հայտարարությունները ևս դա են վկայում»:
Մանրամասները՝ տեսանյութում: