Նիդեռլանդներում 9-ամյա Լորան Սիմոնսը շուտով դիպլոմ կստանա Էյնդհովենի տեխնիկական համալսարանից՝ գրում է Spiegel- ը:
Տղան ընդունվել է հեղինակավոր հաստատության էլեկտրատեխնիկայի ֆակուլտետ մեկ տարի առաջ:
Լորանը ստացել է միջնակարգ կրթության վկայական ութ տարեկան հասակում: Նա ընդամենը մեկուկես տարվա ընթացքում յուրացրել է միջին և ավագ դասարանների վեցամյա դպրոցի ուսումնական ծրագիրը:
Արձակուրդից հետո երեխան դարձել է համալսարանի ուսանող: Այստեղ նա նույնպես առաջ է ընկել իր համակուրսեցիներից, որոնք իրենից շատ ավելի մեծ են:
Երիտասարդ հանճարի IQ-ն 145 է (չնայած այն բանին, որ խելացիության միջին գործակիցը 100 է): Լորանն ունի լուսանկարչական հիշողություն: Տղան խոստովանում է, որ իր սիրած թեման մաթեմատիկան է:
Նա ցանկանում է դառնալ սրտի վիրաբույժ: Նրա երազանքը մարդու կյանքը երկարացնող միջոց գտնելն է։