Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը, մեջբերելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Երևանում կատարած հայտարարությունը, հետաքրքրվեց, թե ինչքանո՞վ են այս փոփոխված մոտեցումները տեղ գտել մյուս համանախագահողների մոտ:
«Մեր գործընկերները արձանագրել են, որ ոչ միայն մենք մտադիր չենք Արցախի հարցով բանակցությունները մտցնել փակուղի, այլև ընդհակառակը՝ մենք ասում ենք՝ կան բազմաթիվ հարցեր, առանց որոնց ճշգրտման և կարգավորման անհնար է արդյունավետ բանակցային գործընթաց տանելը»,- պատասխանեց վարչապետ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ հարցի լուծման պատկերացումներն ավելի լավ ընկալում են ստացել, որովհետև արձանագրվել է, որ մեր մոտեցումները կառուցողական են. «Ստեղծվել է Արցախի հարցի լուծում գտնելուն ուղղված բանակցային մթնոլորտի միջավայր»:
Փաշինյանը ընդգծեց՝ ՌԴ ԱԳ նախարարն ասել է այն, ինչ բոլորս գիտեինք. «Իհարկե ուրախալի է, որ նա արձանագրեց»:
Մանրամասները՝ տեսանյութում: