Saturday, 20 04 2024
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները

Վազգեն Մանուկյանը բաց թողեց հնարավորությունն ու ընդունեց սխալը

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարել է այդ պաշտոնից իր հրաժարականի մասին, նշելով, որ իշխանությունն ուշադրություն չի դարձնում հանրային համերաշխության մթնոլորտի ուղղված իր ջանքերին, շարունակում է պառակտել հանրությունն իր քայլերով: Այդ պայմաններում, ըստ նրա, իր գործունեությունը ՀԽ-ում անիմաստ է և ինքը դուրս է գալիս այդ կառույցից, նաև ազդարարելով, որ շարունակելու է պայքարը դրանից դուրս: Այլ կերպ ասած, Վազգեն Մանուկյանն իր հայտարարությամբ այդուհանդերձ հավաստում է այն, ինչի համար իրեն մեղադրում էին ընդդիմախոսները՝ որոնք բարձրացնում էին ՀԽ նախագահի պաշտոնում նրա գործունեության աննպատակահարմարության հարցը:

Վազգեն Մանուկյանը փաստորեն խոստովանում է, կամա, թե ակամա, որ պայքարում էր իշխանության դեմ: Այլ կերպ ասած, նա գործնականում ընդունում է, որ խախտել է ՀԽ նախագահի համար քաղաքական չեզոքության կարևոր սկզբունքը: Այդ իմաստով, Մանուկյանը իր հրաժարականով ամեն ինչ դնում է իր տեղը և կամա, թե ակամա, նպաստում Հայաստանում իրավիճակի պարզեցմանը: Եթե նա իշխանության վարած քաղաքականության դեմ պայքարի մասնակից է, ապա նրա տեղն իհարկե Հանրային խորհուրդը չէ, այլ պայքարի դիրքերը՝ քաղաքական որևէ դիրք: Թե որ դիրքը կընտրի Մանուկյանը, դա արդեն նրա որոշելիքն է: Ինչպես հայտնի է, Մանուկյանը ստեղծել է քաղաքական քննարկումների Վերնատուն ակումբը, որտեղ հավաքվում են իշխող նախկին համակարգը ներկայացնող ամենատարբեր շրջանակների անձինք: Գործնականում, այդ ակումբը ստեղծելով, դատելով դրա կազմից, Վազգեն Մանուկյանը ջանք էր գործադրում ոչ թե հանրային համերաշխության, այլ նախկին իշխող համակարգի համերաշխության ուղղությամբ:

Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին, որ նախկին իշխող համակարգում կա համերաշխության լուրջ խնդիր, և դա ոչ թե հեղափոխությունից հետո, այլ դրանից տարիներ առաջ ի հայտ եկած ու խորացած խնդիր է, հետհեղափոխական իրավիճակը միայն խորացրել է այն: Վազգեն Մանուկյանի ջանքը մինչ այժմ փաստորեն եղել է այդ խնդիրը հարթելն ու համերաշխություն հաստատելը, իսկ Հանրային խորհուրդը նրա համար եղել է ընդամենը գործիք: Վազգեն Մանուկյանն իր հայտարարության մեջ նշում է, թե իշխանությունը հնարավորություն ուներ իր խորհրդատվական ձայնին անսալու, սակայն թողել է անարձագանք:

Իրականում, հենց Վազգեն Մանուկյանն ուներ խորհրդատվական գործունեության վերադառնալու հնարավորություն, նախկին իշխող համակարգի հարցերի փոխարեն, հանրային-պետական հարցերով զբաղվելու համար: Գործնականում նա է բաց թողել այդ հնարավորությունը, հետևաբար նրա հայտարարությունը կամա, թե ակամա հայտնի ձևակերպման տրամաբանության մեջ է՝ «իմ հարցը բարձրացնողները ճիշտ էին, ես՝ սխալ»:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում