Գրպանահատության դեմ օրենքի նախագիծն Ազգային ժողովում է երկրորդ ընթերցմամբ։ Այս անգամ ևս ընդունվելու դեպքում այն փոփոխելու է գրպանահատների դեմ պայքարի տրամաբանությունը։
Մինչ այս գրպանահատների մեծ մասն ազատազրկումից խուսափում էր այն պատճառով, որ բռնվելու դեպքում համաձայնության էր հասնում տուժողի հետ, և բողոք չէր ներկայացվում։ Իսկ այս նոր օրենքի կարգավորման համաձայն՝ քրեական պատասխանատվություն լինելու է՝ անկախ նրանից՝ բողոք եղե՞լ է, թե՞ ոչ։
Նախագծի վերաբերյալ այսօրվա քննարկումների ժամանակ դիտողություններ և առարկություններ չեղան, նախագիծը քվեարկության կդրվի վաղը։