Friday, 29 03 2024
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Լոռու մարզի դատախազը դիմել է մարզպետին

Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո գտնվող քրեական գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ որոշ դեպքերում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) կողմից օրինականացվել են ինքնակամ կառույցներ, որոնք կառուցվել են էլեկտրաէներգիայի փոխանցման հոսանքալարերի անցման՝ էներգետիկ անվտանգության գոտիներում՝ իրական սպառնալիք ստեղծելով այնտեղ բնակվող մարդկանց կյանքի և առողջության համար։ Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից:

Դեռևս 2009թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարության նախաձեռնությամբ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների հետ համատեղ ստեղծվել են աշխատանքային խմբեր՝ էլեկտրաանվտանգությանը վերաբերող խնդիրները գույքագրելու, անվտանգության գոտիներում ընթացող ապօրինի շինությունների կառուցումը կանխելու նպատակով։ Լոռու մարզում ստեղծված աշխատանքային խմբերը ուսումնասիրություններ են կատարել մարզի վարչական տարածքում գտնվող յոթ համայնքներում: Արդյունքում, պարզվել է, որ, մասնավորապես, Ստեփանավան համայնքում էներգետիկ անվտանգության գոտում տարբեր խախտումներով կառուցված է 73 կառույց, որից 71-ի դեպքում հետագայում խախտումների վերացման ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել։ Ավելին, որոշ դեպքում, առանց խախտումները վերացնելու, ՏԻՄ-երի կողմից իրականացվել են այդ գոտիներում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացներ:

Պարզվել է, որ օդային գծի անվտանգության գոտիների խախտումը հնարավոր է վերացնել նաև առանց շինությունն ապամոնտաժելու, ինչի համար անհրաժեշտ է այդ հատվածով անցնող էլեկտրահաղորդման օդային գիծը փոխարինել էլեկտրահաղորդման մալուխային գծով կամ համապատասխան հատվածներում էլեկտրահաղորդման գծերի տարանցում ապահովել:

«ՀԷՑ» ՓԲԸ-ից ստացված գրության համաձայն, հիմք ընդունելով «Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգ շահագործումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 1102-Ն որոշումը, օդային գծերի անվտանգության գոտիների խախտումը պետք է վերացվի թույլտվություն տված ՏԻՄ-ի և/կամ խախտում կատարած անձի սեփական միջոցների հաշվին՝ վերջինիս ցանկությամբ։

Նկատի ունենալով, որ մարզի համայնքներում հայտնաբերված էլէներգիայի օդային գծերի էներգետիկ անվտանգության գոտիների խախտումները վերացնելու ուղղությամբ ՏԻՄ պաշտոնատար անձանց կողմից տևականորեն միջոցառումներ չեն ձեռնարկվել և արդյունքում չեն չեզոքացվել այդ խախտումների պատճառով նշված գոտիներում բնակվող մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին, ինչպես նաև շրջակա միջավայրին սպառնացող վտանգները՝ մարզի դատախազ Գարեգին Մանուկյանը միջնորդագիր է ներկայացրել Լոռու մարզպետին: Դատախազն առաջարկել է ՏԻՄ-երին պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ մարզպետարանի իրավական և մասնագիտական հսկողության շրջանակներում միջոցներ ձեռնարկել նրանց կողմից նմանատիպ երևույթները բացառելու, էներգետիկ անվտանգության գոտիների խախտմամբ ինքնակամ կառույցների հետագա օրինականացումը բացառելու և այս ոլորտում հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ: Իսկ օրենսդրությանը հակասող որոշումների առկայության դեպքում՝ համայնքի ավագանուն և ղեկավարին առաջարկել վերացնել կամ փոփոխել դրանք։

Միջնորդագրով մարզի դատախազը նաև առաջարկել է դիտարկել մարզպետարանի իրավասության շրջանակում, ՏԻՄ-երի և ՀԷՑ-ի միջև համագործակցություն ապահովելով, այդ գոտիներում գտնվող մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, էլեկտրաէներգիայի օդային գծերի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ համալիր միջոցառումներ իրականացնելու հնարավորությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում