Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը պորտուգալական միջազգային մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղը:
Պորտուգալիայում ավարտված Ֆիգեյրա դա Ֆոս մրցաշարում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:
Մրցաշարի հաղթող է դարձել Լեհաստանը ներկայացնող Մաչեյ Կլեկովսկին: Մրցաշարին մասնակցում էին 45 շախմատիստ, այդ թվում՝ 8 գրոսմայստեր: