Friday, 29 03 2024
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին

Խաղն իրականում ավելի բարդ է. արտաքին քաղաքական կողմնորոշումները Սերժ Սարգսյանին ու Քոչարյանին դաշինք կազմել թույլ չեն տա

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Սպուտնիկ Արմենիա» կայքում հրապարակված հոդվածից հետո ևս մեկ անգամ համոզվեցինք, թե նախկին նախագահն ինչ արտաքին քաղաքական նախընտրություն ունի։ Ավելին՝ այստեղ նույնիսկ խոսքը ոչ թե նախընտրության, այլ Ռուսաստանին հավատարմության երդում տալու և Ռուսաստանի միջոցով ՀՀ իշխանությունների վրա ճնշում գործադրելու փորձի մասին է։

Ի տարբերություն Քոչարյանի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «խաղում է» արևմտյան ուղղությամբ։ Սրա մասին է վկայում վերջինիս հանդիպումն ԱՄՆ դեսպանի հետ, գերմանական «Կոնրադ Ադենաուեր» ընկերության աջակցությամբ Ծաղկաձորում օրերս տեղի ունեցած հավաքը, ինչպես նաև ՀՀԿ ներկայացուցիչների ակտիվ շփումները եվրոպական կառույցների հետ։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն ընդգծում է՝ այժմ Արևմուտքը չունի այն տեսքը, որ ուներ մի քանի տարի առաջ։ Ուստի, ըստ մեր զրուցակցի, չենք կարող միանշանակ ասել, որ երրորդ նախագահը հենվում է Արևմուտքի վրա։ «Այս կոնտեքստում սխալ է նաև երկրորդ նախագահը, որն իր հայտնի հոդվածում ասում է, թե ներկայիս իշխանությունները սնվում են արևմտյան կառույցներից։ Այժմ խնդիրներ կան Միացյալ Նահանգների և Եվրամիության միջև։ Իր հերթին, Միացյալ Նահանգներում կան հանրապետականներ ու դեմոկրատ գլոբալիստներ, որոնք արտաքին քաղաքականության վերաբերյալ հիմնականում հակադիր պատկերացումներ ունեն։ Եվրամիությունում ևս կան առանձին գլոբալիստներ, կա Գերմանիան ու իրեն հարող ուժերը, որոնք հենց այդ թևի ներկայացուցիչներ են։ Արևմուտքը այն չէ, ինչի մասին մենք մի քանի տարի առաջ խոսում էինք։ Յուրաքանչյուրն իր տարբեր պատկերացումներն ունի աշխարհում տեղի ունեցող տարբեր իրադարձությունների հետ կապված, այդ թվում նաև Մերձավոր Արևելքի ու Հարավային Կովկասի հետ ունեցած հարաբերություններում։ Ուստի ամեն մեկն այս տարածաշրջանում իր քաղաքականությունն իրականացնելու համար ուզում է ունենալ իր համար ցանկալի գործընկեր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Բադալյանի՝ կարող ենք արձանագրել, որ Եվրամիության թևերից մեկը հետաքրքրություն է դրսևորում Հայաստանի այն քաղաքական ուժի հետ, որի հետ կարող է համագործակցել Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու ուղղությամբ. «Բնական է, որ Ռուսաստանն էլ ունի իր հետաքրքրությունները ու դեմ է Արևմուտքի գլոբալիստական քաղաքականության խորացմանը Հայաստանում, բայց գուցե դեմ չէ Եվրամիության՝ որպես ինքնուրույն սուբյեկտի քաղաքականությանը։ Վերջին ուժը Ռուսաստանի ազդեցությունը դուրս բերելու խնդիր չունի, այլ ընդհանուր շահերի համադրման կողմնակից է»։

Մեր զրուցակիցը հավելեց՝ երկրորդ նախագահ Քոչարյանը, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, այն ուժերի համար ցանկալի գործիչ չէ .«Գուցե կան Եվրամիությունում ուժեր, որ նրան կցանկանային տեսնել ավելի ազդեցիկ դիրքերում։ Նկատի ունեմ այն ուժերը, որոնք կցանկանային Հարավային Կովկասում իրենց քաղաքականությունը համադրել Ռուսաստանի հետ։ Այստեղ սև ու սպիտակի հարց չկա ու կարծում եմ՝ հետագա իրենց համագործակցության առումով էլ խնդիր չի լինի»։

Փորձագետի դիտարկմամբ՝ Մարտի 1-ի դատավարությունն այդ կենտրոնների համար մեծ դերակատարություն չունի. «Դա Հայաստանի համար է էական նշանակություն ունեցող հարց, բայց արտաքին քաղաքական մեծ խաղերի համար դա մեծ նշանակություն չունի, իրենք իրենց շահերն են առաջ քաշում։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ արտաքին քաղաքական դերակատարությունը երկրորդ և երրորդ նախագահներին մոտ ապագայում թույլ չի տալու դառնալ մեկ միասնական դաշինք։ Նրանց միջև գուցե իրավիճակային համագործակցություն լինի, բայց ոչ հաստատ դաշինք կազմելու։ Խաղն իրականում ավելի բարդ է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում