Saturday, 20 04 2024
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը

Եթե Էրդողանը վեր կեցավ, գնաց Ամերիկա, նշանակում է՝ առուծախ է լինելու․ Ցեղասպանության բանաձևը Սենատ չի հասնի

ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների տան կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևի ընդունումն, իհարկե, նշանավոր իրադարձություն էր Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի համատեքստում։ Եվ հիմա բոլորը սպասում են, թե ի՞նչ որոշում կընդունի Սենատը և ինչպե՞ս կարձագանքի Սպիտակ տունը։

Սենատում շրջանառության մեջ է դրվել և մի խումբ սենատորների կողմից աջակցություն է ստացել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին թիվ 150 բանաձևը։ Հայ փորձագետներից շատերը կարծում են, որ այն Սենատի օրակարգ մտցնելու հարցը և դրա քվեարկության արդյունքը մեծապես կախված է թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման ընթացքից և մասնավորապես՝ երկու երկրների ղեկավարների՝ Թրամփի և Էրդողանի առաջիկա հանդիպումից, որը տեղի կունենա նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում։

Ըստ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառման՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր հետ զրույցի ընթացքում առաջարկել է «ցեղասպանություն» եզրույթի փոխարեն կիրառել «պատերազմ» բառը։ Թուրքիայի նախագահն էլ պատասխանել է, թե երկու երկրները պատերազմի մեջ չեն եղել, այլ հայերին արտաքսել են Թուրքիայից։

Թրամփ-Էրդողան բանակցությունների օրակարգում ընդգրկված են մի շարք առաջնահերթ հարցեր՝ Սիրիայի ճգնաժամը, Ինջիլիքի ռազմաբազայի, ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների, ամերիկյան F-35 կործանիչների հնարավոր վաճառքի հարցերը, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի բանաձևերը Հայոց ցեղասպանության ճանաչման և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։

Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ երկու ղեկավարներն, ըստ էության, քաղաքական առևտուր են անելու Սենատի բանաձևի շուրջ․ «Թուրքիան բոլոր ուղղություններով գրոհում է Կոնգրեսի վերին պալատի` Սենատի կողմից բանաձևի ընդունմանը խոչընդոտելու համար: Սենատում Թրամփի թիմը` հանրապետականները, մեծամասնություն են կազմում: Բնականաբար, Էրդողանը Թրամփին շատ բան ունի առաջարկելու բանաձևի տապալման դիմաց, և չնայած Թրամփի վարչակազմը չէր խանգարել բանաձևի ընդունմանը Ներկայացուցիչների պալատում, սակայն Սենատում իրավիճակը միանգամայն այլ է լինելու: Հիմա մեր համայնքը պայքարելու է երկու ճակատով` ընդդեմ թուրքական լոբբինգի և ադմինիստրացիայի ճնշման, որն արդեն իսկ սկսել է ակտիվացման նախանշաններ ցույց տալ»:

Այն, որ թուրք-ամերիկյան հարաբերություններն ուղղակիորեն ազդել են Ներկայացուցիչների տան բանաձևի վրա և կարող են ազդել նաև սենատորների քվեարկության վրա, ակնհայտ է։ Բայց այս պարագայում ոչ պակաս ուշագրավ է հայերի զանգվածային կոտորածները բնորոշող այն բանաձևը, եզրույթը, որն, ըստ Էրդողանի, «Հայոց ցեղասպանություն» բառակապակցության փոխարեն առաջարկել է օգտագործել ԱՄՆ նախագահը։ Որքանո՞վ է նա ճիշտ մեկնաբանում Թրամփի հետ հեռախոսազրույցը, բնականաբար, չենք կարող ասել։ Կարող ենք միայն ենթադրություններ անել։ Եթե հիշենք Էրդողանի վարչակազմի՝ ցեղասպանության «խելացի ժխտման» մարտավարության շրջանակներում վերջին 5-6 տարիներին օգտագործված հասկացությունները՝ «տեղահանության», «ընդհանուր ցավի», «արդար հիշողության» մասին, ապա ամենևին չի բացառվում, որ Թուրքիայի նախագահն իր ամերիկացի գործընկերոջ խոսքերը մեկնաբանել է իրեն ձեռնտու ձևով։ Այլ խոսքերով՝ Էրդողանը 2014 թ․-ի ապրիլքսանչորսյան ուղերձում և հետագա հայտարարություններում, ինչպես նաև իր նախկին ու ներկա թիմակիցները փորձել են խեղաթյուրել 100 տարի առաջ Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած հայտնի իրադարձությունները՝ ցույց տալով, թե ոչ թե հայերին զանգվածաբար և կազմակերպված ձևով կոտորել են, այլ ամենի մեղավորը եղել է Առաջին աշխարհամարտն է, որին զոհ են դարձել «տարբեր կրոնների և ազգերի պատկանող միլիոնավոր մարդիկ», և այս «ցավոտ պատմությանը» պետք է մոտենալ «արդար հիշողության տեսանկյունից»։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։

– Պարոն Լոքմագյոզյան, Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է Էրդողանի ասածը համապատասխանում իրականությանը։

– Գիտեք, եթե կոնկրետ չեն ասում, թե ինչ են խոսել, դրանք բամբասանքի շարքին են դասվում։ Իհարկե, այստեղ նստած՝ չեն կարող որոշել, թե իրենք ի՞նչ են ասել իրար։ Սակայն, այնուամենայնիվ, հայտնի է, որ Թուրքիան, հատկապես վերջին տասնամյակներում, միշտ էլ փորձել է համոզել հատկապես հայերին, որ ցեղասպանության փոխարեն այլ բառ օգտագործեն։ Հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ էլ, երբ թուրքական խմբեր գալիս-գնում էին, փորձում էին մեզ համոզել, որ ցեղասպանության փոխարեն մի ուրիշ բան օգտագործենք, Թուրքիան կարող է դա ընդունել։ Սակայն «պատերազմ» բառը, հասկացությունը առաջին անգամ է հնչում։ Դա լրիվ ուրիշ խնդիր է։ Թուրքիան միշտ էլ կիսապաշտոնական ձևով փորձել է համոզել, որ ոչ թե «ցեղասպանություն» ասենք, այլ «կոտորածներ» կամ «պատերազմական հանցագործություն»։ Թուրքիան պատրաստ է այդ բանը ընդունելու։

– Մենք լավ հիշում ենք 2014-15 թթ-ին Էրդողանի, Դավութօղլուի կողմից արված հայտարարությունները, առաջարկած բանաձևերը «արդար հիշողության», «ընդհանուր ցավի» մասին։ Իսկ այս տարվա ուղերձում Էրդողանն ասում էր, որ տեղահանություն է եղել։ Նույնիսկ ավելի հեռուն գնաց՝ հայտարարելով, թե «արևելյան Անատոլիայի մահմեդականներին, անգամ կանանց, երեխաներին ու ծերերին կոտորող հայկական հրոսակախմբերի ու նրանց աջակիցների տեղահանությունը ամենաողջամիտ որոշումն էր»։ Սրան ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ցեղասպանության զոհերին, Օսմանյան կայսրության՝ զանգվածային սպանդի ու մահվան երթերի դատապարտված ողջ հայ բնակչությանը «հայ հրոսակներ ու նրանց աջակիցներ» անվանելը ոչ միայն ժխտողականության նոր մակարդակ է, այլև մի ողջ ազգի սպանդի արդարացում։ Այս մոտեցումը շարունակում է մնալ հիմնակա՞նը Էրդողանի համար։

– Այո, ընդհանրապես Թուրքիայի, ոչ միայն Էրդողանի համար, որովհետև Էրդողանը կգա, կգնա, բայց Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվի։ Դա Թուրքիայի քաղաքականությունն է, պետական քաղաքականություն է, ոչ թե ինչ-որ կառավարության կամ անձի հետ է կապված։ Այո, Թուրքիան միշտ էլ փորձել է աշխարհին համոզել, որ դա ցեղասպանություն չէ, այլ տեղահանություն է, և «տեղահանության ժամանակ նաև ցավալի դեպքեր են կատարվել»։ Հետո նաև փորձեցին մեզ համոզել, որ «երկկողմանի կոտորածներ են եղել, եկեք ընդհանուր ցավից խոսենք» և այլն։ Իսկ վերջինը՝ ամենածայրահեղը Թուրքիայի համար այն էր, որ «եկեք ցեղասպանություն չասենք, եկեք կոտորածներ կամ պատերազմական հանցագործություններ ասենք»։ Այն ժամանակ նաև խոսում էին Կարսի պայմանագրի մասին, բայց շատ մարդիկ չէին կարդացել Կարսի պայմանագիրը և մտածում էին, թե հա, այսօրվա սահմաններն արդեն ճշտած են, միևնույն է, սահմանները չի փոխվի, ընդունենք, առաջ գնանք։ Սակայն Կարսի պայմանագրում նաև այլ կետեր կան։ Ես այն ժամանակ հոդված եմ գրել՝ նշելով, որ Կարսի պայմանագրում կա նաև այն կետը, որ պատերազմական հանցագործությունները ներվում են։ Այսինքն՝ եթե մենք ընդունենք Կարսի պայմանագիրը, և Թուրքիան էլ կարողանա առաջ մղել իր թեզը, որ դրանք պատերազմական հանցագործություններ են եղել, ապա կարող է մաքուր դուրս գալ այդ ամեն ինչից։ Նման թաքնված վտանգներ, ականներ, իհարկե, կան, և մենք շատ ուշադիր պիտի լինենք դրան։

– Ցեղասպանության ճանաչման մասին նոր բանաձևը, Ձեր կարծիքով, կընդգրկվի՞ Սենատի օրակարգում, կընդունվի՞ սենատորների կողմից։ Դա որքանո՞վ է կախված Թրամփի և Էրդողանի պայմանավորվածություններից։

– Դժբախտաբար, Հայոց ցեղասպանությունը մի խաղաքարտ է Ամերիկայի համար Թուրքիայի դեմ, որը պարբերաբար օգտագործում է, երբ պետք է՝ սեղանի վրա է դնում ու Թուրքիայից կորզում է ինչ-որ զիջումներ։ Մենք տեսանք, որ ներքին պալատն ընդունեց ճանաչման բանաձևը, բայց նաև պետք է Սենատ հասնի և Սենատն էլ պետք է ընդունի։ Եվ եթե հիմա Էրդողանը վեր կեցավ, գնաց Թրամփի մոտ, նստեցին, ինչ-որ բաներ պայմանավորվեցին, նշանակում է՝ Թրամփն արդեն ինչ-որ բաներ կորզում է Էրդողանից, և Էրդողանն էլ պատրաստ է ինչ-որ բաներ տալու, հանձնելու, որ դրա փոխարեն չեզոքացնի Հայոց ցեղասպանության պնդումները Միացյալ Նահանգներում։ Առուծախ հաստատ գնում է։ Եվ եթե Էրդողանը գնաց Վաշինգտոն խոսելու՝ նշանակում է, որ նա պիտի փորձի ինչ-որ կերպ համոզել Թրամփին, ինչ-որ զիջումների կգնա, որ չեզոքացնի։ Չեմ կարծում, որ բանաձևը կհասնի Սենատ։

– Այսինքն՝ Դուք կարծում եք, որ Ներկայացուցիչների պալատի որոշումը կրկին Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջո՞ց էր, թե՞, այնուամենայնիվ, կոնգրեսականների հարգանքի տուրքն էր ցեղասպանության զոհերի հիշատակին,  որոշակի քայլ՝ ուղղված մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը։

– Հաստատ կարող եմ ասել, որ դա միջոց էր, նպատակին գնացող միջոց էր։ Ասենք, մի քանի կոնգրեսականներ կարող է մեր կողմից լինեն, ազնիվ կարող է լինել կամ անգամ նաև ոչ ազնիվ կարող է լինեն, ձևացնեն, որ իրենք հայերի կողմից են։ Սակայն վերջին պահին կտեսնեք, որ երբ բանաձևը ձախողվի Սենատում, իրենք էլ պիտի ասեն, որ «վախ, վախ, դժբախտաբար, անելու բան չկա այստեղ, այսպիսին է Ամերիկայի քաղաքականությունը» և այլն։ Ես միշտ էլ ասել եմ, որ ո՛չ Թուրքիան Ամերիկային կթողնի, ո՛չ էլ Ամերիկան՝ Թուրքիային։ Իրենք իրար կարիքն ունեն և իրար հետ լավ էլ «յոլա են գնում»։ Եվ կտեսնեք, որ սա էլ չեզոքանալու է։ Ես դա ասում եմ այն պատճառով, որ Էրդողանը վեր կեցավ, գնաց Ամերիկա։ Եթե չգնար Ամերիկա ու շարունակեր մնալ «թաղի ուժեղ տղայի» կերպարի մեջ՝ հիմարություն կլիներ, իհարկե, իր կողմից։ Այդ դեպքում նա կարող էր կորուստներ ունենալ։ Բայց նա այդքան հիմար չէ, ինքն էլ գիտի։ Հետո, ինչպես ասացի, դա Թուրքիայի պետական քաղաքականությունն է, Էրդողանի հետ կապ չունի, Էրդողանը պետք է համակերպվի դրան։ Գնաց Ամերիկա, որ ինչ-որ բաներ տա ու ինչ-որ բաներ վերցնի։ Եվ ինչպես արդեն ասացի՝ Թուրքիան էլ, Ամերիկան էլ իրար կարիքն ունեն և երբեք իրար չեն թողնի։ Անգամ եթե մեզ թվա, թե իրենք իրար կոկորդ են կրծում, իրականում իրենք իրար հետ շատ լավ լեզու են գտնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում