Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է 2020թ. բյուջեի նախագիծը:
Ներկայացնելով 2020թ. բյուջեի հիմնական շեշտադրումները՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ կապիտալ ծախսերը կազմելու են ՀՆԱ-ի 5 տոկոսը:
«2020-ին կունենանք ՀՆԱ-պարտք հարաբերակցության 50 տոկոսից ցածր մակարդակ»,- նշեց նա:
Նախարարը նշեց նաև, որ պատմության մեջ առաջին անգամ չեն լինելու բյուջետային աջակցության վարկեր. «Մենք ներգրավելու ենք այնպիսի վարկեր, որոնք օգտագործվելու են կոնկրետ նպատակային ծրագրերի համար, և միայն այդ ուղղությամբ են աճելու արտաքին աղբյուրից վարկերի ծավալները»:
Մանրամասները՝ տեսանյութում: