Խնդրում եմ մեր ուսանողներին չկապեք ինչ-որ քաղաքական խաղերի, նրանց պայքարն արդար է, մենք աջակից ենք իրենց: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԵՊՀ-ում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ նշեց Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Աշոտ Տեր-Մինասյանը:
Նա տեղեկացրեց, որ այսօր թեմայի հետ կապված ասուլիս են հրավիրել, որին ներկա կլինեն Լեզվի ինստիտուտից, Գրականության ինստիտուտից, ԵՊՀ Հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետներից: