Մրցանակը շնորհվում է այն կանանց, որոնք զգալի հաջողությունների են հասել կինոյի, շոու բիզնեսի, նորաձևության, սպորտի, գիտության և այլ ոլորտներում:
Նյու Յորքում տեղի է ունեցել Women Of The Year մրցանակաբաշխությունը: Այն ամեն տարի կազմակերպում է Glamour ամսագիրը: Հաղթողի անունը նշվել է մրցանակաբաշխության պաշտոնական կայքում:
2019-ին «Տարվա կին» է ճանաչվել Շառլիզ Թերոնը: Դերասանուհին աչքի է ընկել կարիերայի ակնառու նվաճումներով:
Արարողությանը 44-ամյա Թերոնը հայտնվել է փետուրներով զարդարված փեշով շքեղ սպիտակ զգեստով:
Դերասանուհին նաև վերադարձել է մազերի բաց գույնին և կարճ սանրվածքին: Հատկանշական է, որ երեկոյան զգեստով աստղը լուսանկարվել է նաև մեկ գավաթ շամպայնը ձեռքին՝ զուգարանակոնքին նստած: