Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Բացառիկ իրավիճակ Հայաստանի հավաքականում․ Հունաստանի դեմ ոչ հիմնական կազմով

Երեկ հայտնի դարձավ, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջատարներից Գևորգ Ղազարյանը ևս չի մասնակցի 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հունաստանի և Իտալիայի դեմ հանդիպումներում: Մարզումների ժամանակ Ղազարյանը ցավեր է զգացել ծնկի հատվածում: Նախնական հետազոտությունը ցույց է տվել, որ մեր կիսապաշտպանի վնասվածքը լուրջ է: Այսպիսով առաջիկա հանդիպումներին վնասվածքի պատճառով չեն մասնակցի նաև Հենրիխ Մխիթարյանը, Կառլեն Մկրտչյանը և Սարգիս Ադամյանը: Մարկոս Պիզելին ավարտեց ելույթները Հայաստանի ազգային թիմում, իսկ Վարազդատ Հարոյանը Հունաստանի հետ մրցավեճը բաց կթողնի որակազրկման պատճառով: Աբրահամ Խաշմանյանի հայտացուցակում չէ նաև մեկ այլ առաջատար՝ Արաս Օզբիլիսը, Հարոյանը, Մկրտչյանը, Մխիթարյանը, Պիզելին, Ադամյանն ու Ղազարյանը: Այս ֆուտբոլիստները տարիներ շարունակ կազմել են մեր հավաքականի կորիզն, իսկ այսօր․․․:

Դժվար է հիշել վերջին անգամ երբ էր մեր հավաքականը միանգամից այսքան կորուստներ կրել, ուստի ստեղծված իրավիճակը կարելի է բացառիկ համարել: Կարելի է ասել, որ նոյեմբերի 15-ին Հունաստանի դեմ մեր ընտրանին կպայքարի ըստ էության երկրորդ կազմով: Ցավալին այն է, որ Հայաստանի ազգային թիմն ըստ էության չունի ռեզերվ: Երբ առաջատար ֆուտբոլիստները շարքից դուրս են լինում խոսվում է երիտասարդ ֆուտբոլիստների դրսևորվելու հնարավորության մասին: Իսկ ովքեր են մեր երիտասարդ կադրերը, որոնք ազգային հավաքականում են: Կարելի է առանձնացնել թերևս Էրիկ Վարդանյանին, որն ամենայն հավանականությամբ հնարավորություն կունենա առաջիկա հանդիպումներում դրսևորվելու: Վանդանյանից բացի պարզապես չունենք երիտասարդ անհատականություն, որի հետ կարելի կլինի հույսեր կապել: Բացառության «Արարատ-Արմենիայի» պաշտպան Արթուր Դանիելյանի՝ այս հրավիրված բոլոր ֆուտբոլիստները հասցրել են խաղալ Հայաստանի հավաքականում: Հետևաբար, Հունաստանի և Իտալիայի հետ հանդիպումները հնարավորություն են այն ֆուտբոլիստների համար, որոնք նախկինում հնարավորություն չեն ունեցել խաղալու հիմնական կազմում: Որոշակի սպասելիքներ ունենք դանիական «Հոբրո» ակումբում ելույթ ունեցող Էդգար Բաբայանից: Կարծում ենք այս ֆուտբոլիստը կիսապաշտպանության աջ եզրում Գևորգ Ղազարյանի ամենահավանական փոխարինողն է:

Թերևս մեկ անգամ է Բաբայանը տեղ գտել ազգային թիմի մեկնարկային կազմում և վատ տպավորություն չի թողել: Խոսքը այս տարվա մարտին Երևանում տեղի ունեցած Ֆինլանդիայի դեմ հանդիպման մասին է: Ղազարյանի Մխիթարյանի և Մարկոսի բացակայության պայմաններում ենթահարձակվողի դիրքում ավենաիրական թեկնածուն էլ Էրիկ Վարդանյանն է: Ոմանք այս դիրքում տեսնում են Պետրոս Ավետիսյանին, բայց վստահաբար կարող ենք ասել, որ Վարդանյանը որակապես գերազանցում է Ավետիսյանին և կարծում ենք ավելի շատ օգուտ կբերի ազգային հավաքականին: Տևական դադարից հետո ազգային հավաքականում է նաև կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը: Վերջինս ամռանը «Արարատից» տեղափոխվելով «Փյունիկ» խաղի որակի կտրուկ աճ գրանցեց և հատկապես հաջող ելույթ ունեցավ Եվրոպա լիգայի խաղարկությունում: Վերջին ամիսներին սակայն Սիմոնյանի խաղը «Փյունիկում» այն չէ: Վերջին 3 հանդիպումներում այս ֆուտբոլիստը տեղ չի գտել իր թիմի մեկնարկային կազմում: Խոստովանենք, որ Սիմոնյանի ազգային թիմում լինելն այնքան էլ տրամաբանական չէ: Ամեն դեպքում Խաշմանյանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո սպասելի էր, որ Սիմոնյանի առաջ հնարավորություն կբացվի մեր գլխավոր թիմում:

Խաշմանյանը վստահում է այս ֆուտբոլիստին: Խաշմանյանի օրոք Սիմոնյանը խաղացել է «Ալաշկերտում», իսկ այն բանից հետո, երբ մասնագետը այս տարի գլխավորեց Երևանի «Արարատը», Սիմոնյանն անմիջապես հայտնվեց նույն թիմում: Չնայած որ Սիմոնյանը աչքի չի ընկնում կայուն խաղով այնուամենայնիվ նրա որակները վատը չեն և հուսանք, որ Խաշմանյանը կստիպի նրան օգտակար լինել ազգային հավաքականի համար: Ինչ վերաբերվում է հավաքական հրավիրված հարձակվողներին, չայած, որ Ալեքսանդր Կարապետյանը հազվադեպ է հայտնվում «Սոչիի» մեկնարկային կազմում, այնուամենայնիվ նրա ներկայությունը հիմնական կազմում կարծես այլընտրանք չունի: Ընթացիկ շրջափուլում Կարապետյանն աչքի է ընկել արդյունավետությամբ և հանդիսանում է մեր առջևի գծի առաջատարը: Ինչ վերաբերվում է Գեղամ Հարությունյանին, ապա նա կարող է դիտարկվել որպես կենտրոնական հարձակվողի փոխարինող: Նույնը կարելի է ասել նաև Աթրուր Սարկիսովի մասին: Կիսապաշտպանության աջ եզրում վերջին շրջանում տպավորիչ ելույթներով աչքի է ընկել Տիգրան Բարսեղյանը:

Մյուս առանցքային ֆուտբոլիստների բացակայության պայմաններում առջևի գծում սպասելիքները մեծ են հենց Բարսեղյանից և Կարապետյանից: Հունաստանի դեմ Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմին կանդրադառնանք վաղը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում