Thursday, 25 04 2024
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները

Գագիկ Ծառուկյանն անցավ գիծը. իշխանության մտրակն ու կարկանդակը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կոչ է արել ընդունել բռնության դեմ մեր՝ հայկական օրենքը, քանի որ մենք ավանդական ազգ ենք: Այդպիսով, ԲՀԿ ղեկավարը դիրքավորվում է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ, որը Հայաստանի ներքաղաքական կյանքում դարձել է այսպես ասած իշխանություն-ընդդիմություն բաժանարար գծերից մեկը: ԲՀԿ նախագահը իր քաղաքական ուժը դնում է գծից այն կողմ: Ամբողջ հարցն այն է սակայն, որ ԲՀԿ նախագահն այդ քայլն անում է, երբ գծից այն կողմ դիրքավորվողները այնքան են, որ ԲՀԿ համար գործնականում տեղ չկա: Ընդ որում, դեռ հարց է՝ խորհրդարանական օրակարգում կա՞ Ստամբուլյան կոնվենցիայի հարցի այնպիսի հրատապություն, ինչպես փորձ է արվում ներկայացնել, թե՞ այդ հարցը բավականին հարմար խաղաքարտ է թե քաղաքական իշխանության, թե այդ իշխանությանն ընդդիմադիր դիրքավորվողների համար: Բոլոր դեպքերում, դրանից իհարկե ԲՀԿ տեղը «գծից այն կողմ» ամենեւին չի ընդլայնվում:

Միեւնույն ժամանակ, տեղ չկա նաեւ գծից այս կողմ: Այլ կերպ ասած, ԲՀԿ համար քաղաքականության մեջ մնացել է միայն գիծ՝ բարակ գիծ քայլելու համար: Դա լավ է գիտակցում նաեւ «Իմ քայլը» խմբակցությունը, որը նախօրեին Գեւորգ Պետրոսյանի առիթով ուժգին թիրախավորել էր ԲՀԿ-ին, կարծես թե գծից հրելու, գցելու ակնկալիքով:

Օրերս բացվեց Գագիկ Ծառուկյանին պատկանող նոր գործարանը՝ Կերամիկայի արտադրության հայ-իտալական ձեռնարկությունը, որի բացմանը մասնակցում էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործարանի բացումը հերթական անգամ ընդգծեց բիզնեսի եւ քաղաքականության տարանջատման խնդիրը, թեեւ Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ հայտարարեց, որ ինքը սեփականատեր է եւ չի զբաղվում բիզնեսի կառավարումով: ԲՀԿ նկատմամբ իշխանությունը կարծես թե վարում է մտրակի եւ կարկանդակի քաղաքականություն, գտնվելով այդ միավորի քաղաքական դերակատարման գնահատման փուլում՝ միջնաժամկետ հեռանկարում ԲՀԿ-ն կարո՞ղ է լինել քաղաքական խնդիրներ լուծելու բուֆերային անհրաժեշտություն՝ ինչպես ՀՀԿ համար էր, թե՞ ոչ: Թվում է, որ բարձր լեգիտիմություն ունեցող իշխանությունը չունի այդ բուֆերի անհրաժեշտությունը, սակայն մյուս կողմից ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե հաջորդ ընտրությանն ընդառաջ ինչպիսին կլինի լեգիտիմության աստիճանը: Կասկած չկա, որ հաջորդ ընտրությանը՝ արտահերթ, թե հերթական, իշխանությունը հավակնելու է մեծամասնության վստահության: Հարցը սակայն այն է, թե այդ վստահությունն ինչ աստիճանի վրա է լինելու եւ ըստ այդմ ընտրական գործընթացի ռիսկերն ինչպիսին են լինելու, չեզոքացման ինչ մեթոդաբանություն են պահանջելու, կոշտ քայլերի ինչ անհրաժեշտություն կարող է լինել: Իշխանության համար հաջորդ ընտրությունն է լինելու իրական եւ առանցքային քննությունն ու փորձությունը թավշյա հեղափոխության ժողովրդականության եւ ժողովրդավարականության բրենդի առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում