Բրազիլիայի ԱԳ նախարարությունը երկրի կառավարության անունից շնորհավորել Է Ժանին Անիեսին Բոլիվիայի նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Այդ մասին ասվում Է գերատեսչության միկլոբլոգում:
Նախարարությունում ողջունել են հասարակության մեջ հաշտության հասնելու եւ որքան կարելի Է ավելի շուտ համընդհանուր ընտրություններ կազմակերպելու Անիեսի հաստատուն մտադրությունները:
«Բրազիլիան ձգտում Է ամրապնդել եղբայրական բարեկամությունը Բոլիվիայի հետ»,-ասվում Է հայտարարության մեջ:
Նոյեմբերի 12-ին Անիեսն ստանձնել Է Բոլիվիայի ժամանակավոր նախագահի լիազորությունները նախագահ Էվո Մորալեսի, փոխնախագահ Ալվարո Գարսիայի եւ խորհրդարանի երկու պալատների խոսնակների պաշտոնաթողությունից հետո: Խորհրդարանը Մորալեսի պաշտոնաթողությունը չի կարողացել իրավաբանորեն ձեւակերպել, քանի որ նախկին նախագահի կողմնակիցները չԷին եկել նիստին եւ առանց նրանց հնարավոր չԷր քվորում ապահովել:
Մորալեսը եւ Բոլիվիայի ողջ բարձրագույն ղեկավարությունը պաշտոնաթող Էր եղել նոյեմբերի 10-ին, 19-օրյա բողոքներից հետո, որոնք սկսվել Էին նախագահական ընտրություններից հետո: Նոյեմբերի 12-ին Մորալեսը ինքնաթիռով մեկնել Է Մեքսիկա, որտեղ ապաստան Է ստացել։