Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քվեարկության է դրվում ԱԺ կանոնակարգ օրենքում լրացում կատարելու և Անվտանգության խորհրդի կազմավորման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը, ըստ որի՝ ԱԺ նախագահին իրավունք էր տրվում մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստերին:
Ինչպես հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին, քանի որ իրենք համարում են, որ խորհրդարանական երկրում Անվտանգության խորհրդի նիստերին պետք է մասնակցեն նաև խմբակցությունների ղեկավարները: «Մեր այս առաջարկությունը չի ընդունվել, ուստի մենք դեմ ենք քվեարկում»,- ասաց Տարոն Սիմոնյանը:
Քվեարկության արդյունքում օրենքի նախագիծը չընդունվեց:
Մանրամասները՝ տեսանյութում: