Երեկ Մեքսիկա ժամանած Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ հայրենիքում իրեն ցանկացել են հանձնել հետապնդողներին։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
«Բանակի անվտանգության ծառայության աշխատակիցն ասել է ինձ և ցույց տվել հաղորդագրությունները, որտեղ նրան 50 հազար դոլար են առաջարկել՝ ինձ հանձնելու դիմաց»,-գրել է Մորալեսը։
Բոլիվիայի նախկին ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Մեքսիկայի նախագահ Մանուել Լոպես Օբրադորին՝ իր կյանքը փրկելու համար։