
ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչը հայտնել է Սիրիայի քրդական խմբավորումների հետ երկրի գործակցության ծրագրերի մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր չեն հրաժարվել Սիրիայի տարածքում քրդական խմբավորումների հետ գործակցությունից։
Վաշինգտոնյան վարչակազմի ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հրապարակավ բանակցություններ է վարել «Դեմոկրատական Սիրիայի ուժեր»-ի ղեկավար Մազլում Քոբանիի հետ։ Դա ևս մեկ անգամ ապացուցում է կողմերի գործակցությունն ավարտելու մտադրության բացակայությունը։
«Ինչ վերաբերում է տարածաշրջանում մեր քուրդ գործընկերների հետ հարաբերություններին, իհարկե, դրանք կպահպանվեն»,-ընդգծել է նա։