World Energy Outlook ամենամյա կանխատեսման բազային սցենարը նախատեսում է, որ ԱՄՆ-ն կմեծացնի թերթաքարե նավթի և գազի արդյունահանման ծավալները մինչև 2025 թվական, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ մինչև 2030 ԱՄՆ-ին բաժին կընկնի նավթի համաշխարհային արդյունահանման 85 և գազի՝ 30 տոկոսը։
Կանխատեսման համաձայն՝ ԱՄՆ-ի նավթի արդյունահանման մակարդակը կազդի ոչ միայն Ռուսաստանի վրա, այլև կնվազեցնի ՕՊԵԿ-ի երկրների մասնաբաժինը համաշխարհային նավթարդյունահանությունում։