ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատասխանել է 2020-ի նախագահական մրցապայքարին հնարավոր մասնակցության մասին հարցին, փոխանցում է BBC-ն։
Նա հայտարարել է, որ չի ծրագրել մասնակցել քաղաքական մրցապայքարին, սակայն հավելել է, որ զգում է իր վրա գործադրված ճնշումը՝ որոշումը փոխելու համար։
ԱՄՆ նախկին պետքարտուղարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ինքը չի ծրագրում թեկնածություն առաջադրել 2020-ի ԱՄՆ նախագահական ընտրություններում։
«Ինչպես ես եմ ասում՝ երբեք, երբեք, երբեք մի ասա երբեք»,-նշել է նա։