Ընդդիմադիր սենատոր Ժանին Անիեսը ստանձնել է Բոլիվիայի նախագահի պարտականությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա նաև հայտնել է երկրում շուտով նախագահական ընտրություններ անցկացնելու մասին։ Նրա խոսքով՝ դա տեղի կունենա Բոլիվիայի ԿԸՀ նոր կազմ նշանակելուց հետո։
Անիեսը հայտարարել է նախագահի պարտավորություններն անհապաղ ստանձնելու մասին՝ Սահմանադրության համաձայն։
«Խոստանում եմ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ երկրում խաղաղություն հաստատելու համար»,-ասել է նա։