Saturday, 20 04 2024
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել

Ռուսաստանի հետ մեր առևտրի ծավալները մեծանում եմ, ԵՄ-ի հետ՝ նվազում

Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ արտաքին առևտրի 2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսների առևտրաշրջանառությունը, որ կազմել է 5.6 մլրդ դոլար, որից 1.9 միլիարդը արտահանումն է, 3.7 միլիարդի՝ ներմուծումը: 2018թ. համապատասխան ժամանակաշրջանում ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 5.3 մլրդ դոլար: Արտահանումը՝ 1.77 մլրդ դոլար, ներմուծումը՝ 3.58 մլրդ: Համեմատության համար հրապարակենք նաև 2017թ.նույն ժամանակահատվածի մեր արտաքին առևտրաշրջանառությունը: Այն կազմել է 4.36 մլրդ դոլար: Արտահանվել է 1.5 մլրդ դոլարի ապրանք, ներմուծվել՝ 2.8 միլիարդի:

Փաստորեն, 2017-ի համեմատությամբ, անցած տարի առևտրաշրջանառության ծավալներն աճել են ամբողջ մեկ մլրդ դոլարով, մինչդեռ անցած տարվա համեմատությամբ, այս տարի առևտրաշրջանառության ծավալներն աճել են 300 միլիոնով:

2017-ին արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 1.27 մլրդ դոլար, 2018-ին այն աճել է՝ հասնելով 1.80 մլրդ դոլարի, 2019թ. հունվար-սեպտեմբերին նույնպես աննշան աճ է արձանագրել՝ հավասարվելով 1.82 միլիարդի:

2017-ի առաջին ինը ամիսներին ՀՀ ընդհանուր արտահանումը կազմել է 1 մլրդ 546 մլն, 2018-ի նույն ընթացքում՝ 1 մլրդ 774 մլն և այս տարի՝ 1 մլրդ 909 մլն դոլար: Փաստորեն այս տարի, անցածի համեմատությամբ արտահանման ծավալներն աճել են միջինը ամսական 10 մլն դոլարով:

2017թ. առաջին ինը ամիսներին ՀՀ ընդհանուր առևտրի մեջ գրեթե 28%-ը եղել է ԱՊՀ երկրների հետ (նախորդ տարվա համեմատությամբ աճը կազմել է 15%), որից 24.6%-ը՝ ՌԴ-ի (15.1): Ավելի քան 25%-ը՝ ԵՄ-ի (աճը կազմել է 25.5%) և ավելի քան 47%-ը՝ այլ երկրների (Չինաստան, ԱՄՆ, Վրաստան, Իրան, ՄԱԷ, Շվեյցարիա և այլն) (աճը՝ 24%):

2018թ. նույն ժամանակահատվածում Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրի 30%-ը կատարվել է ԱՊՀ երկրների (նախորդ տարվա համեմատությամբ աճի տեմպը կազմել է 20.3%), որից 26.3%-ը՝ ՌԴ-ի հետ (սրա հետ առևտուրն աճել է 17.5%-ով): 25.4% առևտուրը կատարվել է ԵՄ երկրների (աճը գրեթե 28%) և 44.6%-ը՝ «այլ երկրների» հետ (նախորդ տարվա համեմատությամբ աճը 21%):

2019թ. ՀՀ արտաքին առևտրի 30.5%-ը եղել է ԱՊՀ երկրների հետ (աճը 8.2%), 22.3%-ը՝ ԵՄ երկրների հետ (արձանագրվել է աճի տեմպի ավելի քան 7.5%-անոց անկում), «այլ երկրների» հետ՝ 47.2%-ը (աճը 11.7%):

Փաստորեն վերջին երեք տարիներին ոչ մեծ քայլերով, բայց կայունորեն աճում է ԱՊՀ երկրների հետ (իրականում ՌԴ-ի) Հայաստանի արտաքին առևտուրը. 28%-30%-30.5%:

Ընդհանուրի մեջ ԵՄ երկրների հետ անցած տարվա առևտրի ցուցանիշների որոշակի աճից հետո այս տարի արձանագրվել է էական նվազում, որ էապես զիջում է անգամ 2017-ի մակարդակը:

«Այլ երկրների» հետ անցած տարվա առևտրային հարաբերությունների որոշակի նվազումից հետո այս տարի նորից վերընթաց է արձանագրվել և հասել, մի փոքր էլ գերազանցել է 2017-ի մակարդակը:

Վերջին տարում Հայաստանի առևտրային թիվ մեկ գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ ունենք արտահանման ծավալների 6.8%-անոց աճ: Անցած տարվա համապատասխան ժամանակահատվածի 484 մլն դոլարի առևտրի ծավալն այս տարի հասել է 517 միլիոնի: Նախկին ԽՍՀՄ երկրներից ՌԴ-ից հետո ՀՀ-ի ամենամեծ առևտրային գործընկերը Ուկրաինան է, այդ ուղղությամբ 2018թ. առաջին ինը ամիսների 11.4 մլն դոլարի արտահանումը այս տարի հավասարվել է 16.4 միլիոնի: Դեպի Բելառուս 2018թ. 8 միլիոնի արտահանման դիմաց այս տարի արտահանվել է 10 մլն հայկական ծագման արտադրանք: Ղազախստանի պարագայում անցած տարի եղել է 7 մլն դոլարի արտահանում, այս տարի՝ 3: Մնացածի դեպքում թվերը անհամեմատ փոքր են: Ինչ վերաբերում է այդ երկրներից ներկրմանը. 2018թ. 1.005 մլրդ դոլարի դիմաց այս ինը ամիսներին ներկրվել է 1.11 մլրդ դոլարի ապրանք: Գրեթե 11%-անոց աճ: Ուկրաինայից ներմուծման ծավալները նվազել են գրեթե 6%-ով, Ղազախստանից՝ ավելի քան 70%-ով: Մինչդեռ Բելառուսից ներմուծումն աճել է 28%-ով:

ՌԴ-ից հետո Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերը Չինաստանն է: ՀՀ-ի ընդհանուր առևտրում Չինաստանի մասնաբաժնի տեսակարար կշիռը կազմում է 11.5%: Այս տարվա առաջին ինը ամիսներին Չինաստանի հետ մեր առևտուրը բացարձակ թվով կազմել է շուրջ 650 մլն դոլար: 2018-ին այն եղել է 563 մլն: Հայաստանի առևտրային երրորդ գործընկերը Շվեյցարիան է, որի տեսակարար կշիռը ՀՀ-ի ընդհանուր առևտրի մեջ կազմում է 6.5%: Գերմանիայի հետ մեր ունեցած առևտրի տեսակարար կշիռը 5.2% է՝ 294.3 մլն դոլար առևտրաշրջանառությամբ: Ընդ որում պետք է նշել, որ 2018թ. առաջին ինը ամիսներին Գերմանիա-Հայաստան առևտրաշրջանառությունն ավելի մեծ ծավալներ է ունեցել՝ 325.3 մլն դոլար, որ կազմել է ՀՀ-ի արտաքին առևտրի տեսակարար կշռի 6.1%-ը: Սրան հաջորդում է Իրանը՝ 5.1% տեսակարար կշռով, հետո Իտալիան ու ԱՄՆ-ն՝ 3.5-ական տոկոսներով, Թուրքիան ու Բուլղարիան՝ 3.3-ական տոկոս տեսակարար կշռով:

Ֆրանսիայի հետ մեր առևտուրը այս տարվա առաջին ինը ամիսներին կազմել է պակաս, քան 70 մլն դոլար: Ընդհանուրի տեսակարար կշռի 1.2%-ը: Վրաստանինը՝ 1.8%-ը:

Այս տարվա ինը ամիսներին արտահանման առումով ամենամեծ առաջընթացը գրանցվել է թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերի գծով: Այս խմբի ապրանքների արտահանման 41.4%-անոց աճ է արձանագրվել: Իհարկե, սարքեր և ապրանքներ խմբի դեպքում աճը ավելի քան կրկնակի է, բայց թվերն այստեղ անհամեմատ փոքր են: 15%-ով աճել է պատրաստի սննդի արտահանումը, ավելի քան 14%-ով՝ վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներինը, 8.5%-ով՝ հանքահումքային արտադրանքինը:

Ինչ վերաբերում է ներկրմանը. ամենամեծ աճն արձանագրվել է վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների հաշվին՝ 51.4%: Հաջորդում են կենդանի կենդանիներ և կենդանական ծագման արտադրանքը՝ 16.3% և հանքահումքային արտադրանքը՝ 11.1%:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում