Իսրայելը պաղեստինցիների կողմից հրթիռակոծությունից հետո մեծ թվով տանկեր է ուղարկել Գազայի հատվածի սահման: Տեսանյութը տեղադրված է CNW-ի Twitter-ի իր էջում:
Կադրերում պատկերված են տանկեր տեղափոխող բեռնատարները: Լրագրող Բաբակ Թագուեյն իր թվիթերյան միկրոբլոգում նշել է, որ իսրայելական բանակը հիմնական «Մերկավա Mk.3» և «Մերկավա Mk.4» տանկեր է ուղարկել Գազա:
Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ իսրայելական տանկերն արդեն գրոհել են Գազայի հատվածում գտնվող պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման երեք ռազմական կետ:
IDF moving tanks towards the Gaza border after hundreds of rockets have been fired into Israel from Gaza today#Israel #Gaza pic.twitter.com/wSOscD5w6q
— CNW (@ConflictsW) November 12, 2019