Thursday, 28 03 2024
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը

Լավրովը այդ հայտարարությամբ ակնարկեց՝ Քոչարյանը մարած քարտ է, վարվեք՝ ինչպես կուզեք

Այսօր վերսկսվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատավարությունը: Ինչպես գիտեք՝ նոյեմբերի 7-ին դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Քոչարյանին գրավով ազատ արձակելու մասին պաշտպանների միջնորդությունը և հայտարարեց դատական նիստը հետաձգելու մասին:

Այս օրերին տեղի են ունեցել մի քանի ուշագրավ իրադարձություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդեցություն են ենթադրում դատական այս գործընթացի վրա, մասնավորապես Ռ. Քոչարյանը հանդես եկավ հոդվածով, Երևան այցելեց ՌԴ արտգործախարար Լավրովը և բավական ուշագրավ հայտարարություններ արեց, որոնք շարունակում են մնալ վերլուծական շրջանակների ուշադրության կենտրոնում:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն Արա Պապյանը և «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք քաղաքական կապ կա Ռ. Քոչարյանի դատավարության և վերջին օրերի քաղաքական իրադարձությունների միջև, Նարինե Դիլբարյանը նշեց. «Կարծում եմ ուղղակի կապ կա, և հետաքրքիր զարգացումներ կարող են լինել Լավրովի հայտարարությունից հետո: Մատնանշվեց այն իրական փաստը, որ հենց Հայաստանի ջանքերով է Արցախը բանակցային պրոցեսից դուրս մղվել, և դա առավել որոշակի դարձավ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ: Այն ժամանակ բուռն հակադրություն չառաջացավ: Չմոռանանք Լավրովի նաև այն հայտարարությունը, որ առանց Արցախի համաձայնության այդ հարցը լուծվել չի կարող, որովհետև Հայաստանը պարզապես չի ստորագրի»:

«Լավրովի հայտարարությունը բառերով շատ մոտ է Հայաստանի նոր իշխանության հայտարարությանը, բայց, կարծում եմ, պատկերացումները տարբեր են,- նշեց Արա Պապյանը:- Արցախը երբեք չի մասնակցել բանակցություններին այնպես, ինչպես մենք ենք պատկերացրել»:

Արմեն Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ թե՛ ՀՀ այսօրվա իշխանությունը, թե՛ Լավրովը, ընդամենն ասում են, որ «ձյունը սպիտակ է»՝ հասկացել են, որ առանց Արցախի ժողովրդի այս հարցը չի լուծվի, այսինքն՝ նորություն չեն ասել, պարզապես արձանագրել են փաստ:

Անդրադառնալով դիտարկմանը, որ օրեր առաջ նախկին նախագահ Ռ. Քոչարյանը հոդված էր տպագրել, որտեղ խոսվում է ՀՀ նոր իշխանությունների հակառուսական և ընդգծված արևմտամետ գործողությունների մասին, իսկ Լավրովն իր հայտարարությամբ Հայասատնի նախկին իշխանություններին անհարմար դրության մեջ է դրել, Նարինե Դիլբարյանն ընդգծեց, որ Քոչարյանը սկսել է ապրել առասպելական իրականության մեջ. «Այն իրականության մեջ, որը հորինովի է, այնպիսին, ինչպիսին ինքն է ուզում տեսնել… Լավրովի այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը Ռ. Քոչարյանի պատկերացումներով չէ, որ պետք է դիրքորոշում ցուցաբերի Հայաստանի վերաբերյալ»:

Քննարկման մասնակիցների կարծիքով՝ Քոչարյանը «դրսից տղա բերելու» տակտիկա է կիրառում: Իսկ Լավրովն իր հայտարարությամբ ակնարկեց՝ Քոչարյանը մարած քարտ է, վարվե՛ք՝ ինչպես կուզեք:

Մանրամասն տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում