Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանն ասաց. «Թարգեք. ժողովուրդ, ի՞նձ եք ավանդական արժեքների մասին դաս տալիս: Մի քանի ժամանոց դասախոսություն կարող եմ կարդալ ավանդական արժեքների մասին»:
Նա նշեց, որ մի թիրախ էլ դարձել է ապրիլյանի քննիչ հանձնաժողովը. «Որևէ քայլ չի արվել և չի արվելու ընդդեմ մեր բանակի: Եթե տրվեինք գայթակղությանը, հիմա այնպիսի փաստեր կհրապարակեինք, որ ռեյտինգի հետ կապված խնդիր չենք ունենա: Հեռո՛ւ մնացեք զինված ուժերից և մեր անվտանգության հետ կապված խնդիրներից»:
Այնուհետև նա ավելացրեց, որ իր ասածը չի վերաբերում խորհրդարանական ուժերին:
Մանրամասները՝ տեսանյութում: