Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը գնահատեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի ելույթը. «Առոգանության համար՝ «5», բովանդակության համար՝ «2»: Հիմա կողմնորոշվեք՝ Գևորգ Պետրոսյանին հալա՞լ ա, թե՞ ոչ»:
Ինչ վերաբերում է հիշեցնելուն, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես պահանջում եմ, որ դուք ինձ հիշեցնեք, տեսնենք՝ ով ում ինչ կարող է հիշեցնել»:
Ալեն Սիմոնյանը նկատեց, որ Գևորգ Պետրոսյանը արդեն 3 ամիս է՝ միասեռականության մասին է խոսում. «Տե՞նց է, թե՞ ոչ: Քանի՞ անգամ ենք ասել՝ այդ թեման ՀՀ քաղաքացիներին, մեզ հետաքրքիր չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում: