Բրիտանական պատերազմներում զոհված զինծառայողների հիշատակի արարողության ժամանակ ուշադրություն են գրավել Սասեքսի դքսուհու անբնականորեն հաստ թարթիչները: Այս մասին գրում է The Sun-ը:
Օգտատերերը նկատել են, որ Մեգան Մարքլը, որը հայտնի է թեթև դասական կերպարներով, հանրության առջև երևացել է աչքերի հարդարման smoky eyes ոճով (տեխնիկա, որն օգտագործում է երանգի սահուն անցումը լույսից դեպի մուգը), այտերին թեթև կարմիր շերտով, ստվերային երանգի շրթներկով, ինչպես նաև ծավալուն և երկար թարթիչներով:
Դքսուհու արտաքին տեսքի փոփոխությունների վերաբերյալ մեկնաբանների կարծիքները բաժանվել են: Նրանցից շատերը համոզված են, որ դրանք Մեգանի իրական թարթիչներն են, որոնք աճել են հատուկ շիճուկների կանոնավոր օգտագործման շնորհիվ: Միևնույն ժամանակ, մյուսները կարծում են, որ նա կեղծ թարթիչներ է օգտագործել: