ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին։
Ըստ Խուդոյանի՝ նախաքննության ընթացքում վարույթ ներկայացնող մարմինն, ի դեմս քննիչների, թույլ է տվել մի շարք խախտումներ, այդ թվում ապօրինի խուզարկություններ, գործի հետ կապ չունեցող գույքի ապօրինի առգրավում, թաքցրել են Ռոբերտ Քոչարյանի օգտին տված ցուցմունքները։
Նրա խոսքով՝ դատախազը, սակայն անտեսել է դրանք և որևէ արձագանք դատավարական գործողությունների տեսքով չի ձեռնարկել։
Խուդոյանի միջնորդությանը միացել են նաև Ռոբերտ Քոչարյանի մյուս պաշտպանները։