Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Լավրովը նոր բան չասաց. կրկնեց այն, ինչ Հայաստանն է ներկայացնում

«Բոլոր դեպքերում պետք է հիշենք, որ Սերգեյ Լավրովը դիվանագետ է և պետք է պահպանի դիվանագետին հատուկ չեզոքություն, բայց այս դեպքում նույնիսկ իր դիվանագետ և չեզոք լինելու հանգամանքը ցույց տվեց այն մոտեցումները, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սպասում են բանակցություններից։ Լավրովի հայտարարության մեջ ամենակարևոր արձանագրումներից մեկն էլ այն էր, որ եղել է այդպիսի մի ձևաչափ, երբ որ ԼՂՀ-ն մասնակցել է բանակցություններին․  ներկա դրությամբ սա շատ կարևոր  մեսիջ  է, որովհետև Ադրբեջանն անընդհատ փորձում է խեղաթյուրել և ցույց տալ, թե Հայաստանը փորձում է բանակցությունների ձևաչափը փոխել։ Լավրովի հայտարարություններից երկու հետևություն կարող ենք անել, առաջինը՝ Արցախը, անպայման, պետք է մասնակցի բանակցություններին և իր համաձայնությունը տա այն փաստաթղթին, որը կլուծի  Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի և խաղաղության հարցը, և երկրորդ՝   Հայաստանը չի փորձում բանակցությունների ձևաչափ փոխել՝ ԼՂՀ-ն բերելով բանակցային սեղանի շուրջ, այլ այդպիսի ձևաչափը նախկինում եղել է՝ մինչև Հայաստանի նախկին նախագահներից մեկի բոլորիս հայտնի որոշումը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական  հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության  կարգավորման և բանակցությունների շուրջ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի  վերջին հայտարարությանը։

Ըստ Հովհաննես Իգիթյանի՝ Լավրովի այդ հայտարարությունը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Մինսկի խումբը փորձում է  արդյունավետ դարձնել բանակցությունները։

«Հիմա մենք բանակցում  ենք բանակցությունները սկսելու մասին, դա անվերջ չի կարող տևել և ի վերջո, պետք է գա մի փուլ, որ այդ բանակցությունները էֆեկտիվ լինեն և առաջ գնան»,-նշեց պատգամավորը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում