Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

«Մարտի 1 + գողացածը». թալանածը չվերադարձնելու միտումը կերկարաձգի Քոչարյանի անազատությունը

Ռոբերտ Քոչարյանի և բարձրաստիճան մյուս պաշտոնյաների գործով դատական այսօրվա նիստի ընթացքում պաշտպանական կողմը միջնորդեց, որպեսզի դատավոր Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ հայտնի։ Սա ոչ առաջին և, հավանաբար, ոչ էլ վերջին միջնորդությունն էր, որը, ինչպես և կանխատեսելի էր, մերժվեց։ Նախկին դատական նիստերի ընթացքում էլ պաշտպանական կողմը միջնորդում էր փոխել Քոչարյանի խափանման միջոցը։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կարծիքով՝ պաշտպանական թիմը ձգձգում է գործընթացը, որպեսզի գործերում առկա նյութը հանրային սեփականություն չդառնա։ «Միաժամանակ, Քոչարյանի թիմը կարծես ինչ-որ սպասելիք ունի։ Տպավորություն է, որ սպասելիք ունեն Եվրադատարանից, բայց իզուր։ Հիմա դիրքային պայքար է գնում, նույն բանն անընդհատ կրկնում են, որ տեսնեն՝ իրենց սպասելիքները կարդարանա՞ն, թե՞ոչ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մակեյանի՝ այժմ ինչ-որ գործընթացներ են գնում թալանի վերադարձի շուրջ, որը հանգուցալուծում չի ստանում. «Հիմնական խնդիրը, բացի Մարտի 1-ից, թալանն է, ժողովրդից գողացածը վերադարձնելն է։ Բայց թալանը վերադարձնելու ազդակներ ցույց չեն տալիս, ինչն էլ կերկարաձգի Քոչարյանի անազատությունը»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Եվրադատարանից լուրջ սպասելիքներ ունենալ չի կարելի. «Մենք 2008-2009 թվականներին դիմել ենք, այն ժամանակ ասում էին՝ այսօր, վաղը կլինեն պրոցեսներ, ու արդեն տաս տարի անցել է։ Չեմ կարծում՝ հենց վաղը դնեն ու այդ գործը քննարկեն։ Իրենց սպասելիքը ավելի շատ Ռուսաստանն է, Մոսկվայի հետ բանակցությունները։ Հնարավոր է՝ ռուսները սակարկեն այդ հարցը՝ գազի գնից սկսած։ Իրենք Քոչարյան անձին չեն պաշտպանում, այլ 20 տարվա իրենց վարած քաղաքականությունը, բոլոր այդ կոդերը Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մոտ են»։

Այս գործընթացը, Պետրոս Մակեյանի խոսքերով՝ երկար շարունակվել չի կարող։ «Կամ քաղաքական լուծում կլինի, ու ինքը կորոշի գողացածը վերադարձնել ժողովրդին։ Եվ երկրորդը՝ դատավարություն, որը կընթանա զուգահեռ, ու կլինի խափանման միջոցի փոփոխություն։ Հիմնական խնդիրը հետևյալն է՝ «Մարտի 1+ գողացածը»։ Մեր խնդիրը գողացածը հետ բերելն է։ Մեկուկես տարի է անցել է, մենք չգիտենք՝ ումից ինչ են հետ բերել, բայց հանրությունը այդ հարցերի պատասխանը պետք է ստանա»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում