Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ հայտարարությունների ժամին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարեց. «Սա մեղադրանք չի, էլի. մենք ձեզ հետ էլ ենք եղել կոալիցիայի մեջ: Սա ճանապարհ չի»:
Նրա խոսքով՝ վեճը պետք է լինի քաղաքական. «Սակայն մեր վեճը դարձել է անձնական: Դադարեցրե՛ք էս ամեն ինչը, ժողովուրդը մեզնից այլ բան է սպասում, պետք է փոխադարձ հարգանքի մթնոլորտում աշխատենք»:
«Եթե այս ընթացքով պետք է ընթանանք, կարելի է լուծարել այս Ազգային ժողովը»,- հավելեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում: