Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Այդ քարանձավային մտածողությունը պարզապես հարիր չէ Արցախի հանրության ինքնագիտակցության մակարդակին

Արցախի մի խումբ մտավորականներ՝ 16 հոգի, որոնց թվում են բանաստեղծներ, լրագրողներ, հասարակական գործիչներ, տարածել են հայտարարություն, որում, ի մասնավորի, նշված է․ «Հայաստանում ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մեկուկես տարի անց և արցախյան առաջիկա երկու կարևոր համապետական ընտրություններից հաշված ամիսներ առաջ արցախյան հանրությունում առկա են որոշ միտումներ, որոնք մտահոգության տեղիք են տալիս։ Քանի որ խնդրո առարկան ոչ միայն ներարցախյան հնչողություն ունի, այլև, մեր խորին համոզմամբ, համահայկական օրակարգի ձևավորման հետ սերտ առնչություններ ունի՝ նպատակահարմար ենք գտնում հանդես գալ քաղաքացիական հստակ կեցվածքով և որոշակի դիտարկումներով։

Կարծում ենք, որ մայր Հայաստանում կատարվածը համակարգային և ապագային միտված փոփոխություն է, ինչը միանգամայն ողջունելի է։ Ինչ խոսք, փոփոխված իրավիճակում ոչ բոլոր քայլերն են երկու հայկական հանրությունների համար միանշանակ ընկալելի և ընդունելի, սակայն ավելի քան միանշանակ է, որ ընտրված ուղին օրվա հրամայական էր և պատմական անհրաժեշտություն, քանի որ մեր պետականության և պետական կառավարման նախկին համակարգի որակը վաղուց արդեն ընկալելի չէր և, մեղմ ասած, ոչ միայն մրցունակ չէր, այլև սկզբունքորեն չէր արտահայտում ԱՀ-ի և ՀՀ-ի, ինչպես նաև համայն հայության իղձերն ու ակնկալիքները: Գտնում ենք, որ արմատական ու սկզբունքային փոփոխություններն այլևս անշրջելի իրողություն են, ուստի և անիմաստ ու մերժելի ենք համարում պատմության անիվը հետ շրջելու և ամեն ինչ ի շրջանս յուրո վերադարձնելու՝ որոշ շրջանակների փորձերը։ Անցյալը հետ բերելու փորձերը թեև դատապարտված են ձախողման, սակայն կարող են վնաս հասցնել մեր պետականության արդիականացման գործընթացին և բարենպաստ հող ստեղծել հայկական պետականության լիարժեք ինքնիշխանության վերականգնմամբ չշահագրգռված տարբեր շրջանակների գործունեության համար՝ Հայաստանում և նրա շուրջ։ Ուստի և արցախյան հանրությանը կոչ ենք անում խոհեմ և զգոն լինել այս հարցում»։

Հայտարարությունը ստորագրած Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, լրագրող Վահրամ Աթանեսյանից հետաքրքրվեցինք, թե կա՞ արդյոք Արցախի հասարակության մեջ պառակտում, ինչը նման մտահոգության տեղիք է տվել։

-Մտավորականները չպետք է սպասեն, որպեսզի լինի պառակտում, որից հետո միջամտեն։ Մտավորականների խնդիրը պառակտում թույլ չտալն է։ Եվ այդ հայտարարությունն էլ գրված է այն նպատակով, որ Արցախի հասարակությունը չպառակտվի, առաջիկա համապետական ընտրությունների քարոզարշավի ժամանակ էլ բացառվի ներարցախյան դիմակայությունը։

-Ըստ Ձեզ՝ այն մարդիկ, որոնք Արցախում հանդես են գալիս Հայաստանի իշխանությունների դեմ հայտարարություններով, ուղղորդվո՞ւմ են որոշակի շրջանակների կողմից, թե՞ դրանք ինքնաբուխ են։

-Ես չեմ կարող ասել՝ այդ մարդիկ ուղղորդվո՞ւմ են, թե՞ ոչ։ Չեմ կարող ասել նաև, թե որ շրջանակներից են ուղղորդվում։ Պարզապես Արցախի նախագահի պաշտոնը ստանձնելու հավակնություն ունեցող կամ հայտ ներկայացրած անձնավորությունը պետք է խոսի Արցախի ներքին խնդիրների մասին։ Եթե անհրաժեշտություն է տեսնում, այդ դեպքում էլ նա կարող է ներկայացնել ղարաբաղյան խնդրի կարգավորման իր տեսլականը։ Մարդիկ միայն վերացական, ընդհանուր ձևակերպումներով քննադատում են Հայաստանի իշխանություններին՝ լիովին պատկերացում չունենալով բանակցային կարգավորման ներկա վիճակի, ինչպես նաև անցած փուլերի մասին։ Ես կարծում եմ, որ եթե մարդը պատկերացում ունենար բանակցային անցած փուլերի մասին, նման հայտարարություններով հանդես չէր գա, այլ արցախցուն հասկանալի լեզվով կներկայացներ, թե ինչպես է տեսնում Ղարաբաղի խնդրի կարգավորումը։ Այդ մարդիկ հասկանալի լեզվով, մի քանի կետով կարող էին շարադրել, թե ինչպես են պատկերացնում Արցախի ապագան։ Նրանք այդպիսի հայեցակարգ չեն ներկայացնում, միայն մերկապարանոց հայտարարություններ են անում, որոնք ո՛չ իրենց են շահավետ ներկայացնում, ո՛չ էլ Արցախի հասարակությանն են դրական լիցք հաղորդում։ Ի վերջո, չի կարելի Արցախի հանրությանն անընդհատ ներշնչել, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են հողերը հանձնել կամ Արցախը ծախել։ Այդ քարանձավային մտածողությունը պարզապես հարիր չէ Արցախի հանրության ինքնագիտակցության մակարդակին։ Մեր հանրությունն ավելի բարձր գիտակցություն ունի և արժանի է ավելի կազմակերպված քաղաքական տեքստերի։

-Հայտարարությունը ստորագրողներն այնքան էլ շատ չեն, ենթադրվո՞ւմ է, որ առաջիկայում միացողներ ևս կլինեն։

-Մենք հո հանրագիր չենք կազմակերպում, մենք դիմել ենք այն մարդկանց, որոնք մեր համախոհներն են, մեր ընկերները։ Մենք նպատակ չենք դրել, որ հարյուրավոր մարդիկ իրենց ստորագրությունը դնեն այդ հայտարարության տակ։ Հակառակ պարագայում մենք Ստեփանակերտում և տարբեր շրջաններում կկազմակերպեինք հանրագիր և կհավաքեինք հարյուրավոր ստորագրություններ։

-ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ նշելով, որ Հայաստանի նախկին նախագահներից մեկի ջանքերի շնորհիվ էր, որ Ստեփանակերտը դուրս մնաց բանակցություններից։ Այդ հայտարարությունը քաղաքական-հասարակական շրջանակներում դարձել է բուռն քննարկման առարկա։ Այդ հայտարարությունն ի՞նչ արձագանքի է արժանացել Արցախում։

-Ես չեմ հետաքրքրվել, թե ինչ արձագանք է ստացել այդ հայտարարությունը։ Համենայնդեպս՝ այս պահի դրությամբ Արցախի որևէ քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ չի անդրադարձել Լավրովի հայտարարությանը։ Որքանով ծանոթ եմ՝ այդ հայտարարությանն անդրադարձել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ հորդորելով շատ չկենտրոնանալ անցյալի վրա, այն համարել փակված էջ և նպատակաուղղվել այն բանին, որ Արցախը վերադառնա բանակցային սեղանի շուրջ։ Ես կարծում եմ, որ դա ճիշտ մոտեցում չէ։ Մինչև չպարզվի, թե ինչպես է Արցախը դուրս մղվել բանակցություններից, հարցի լուծման բանալին մենք չենք կարող ունենալ։ Իսկ արտգործնախարար Լավրովը նկատի ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որովհետև 1997թ․ աշնանը Լեռնային Ղարաբաղը դեռևս հակամարտության ճանաչված կողմ էր, ուներ վետոյի իրավունք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը պաշտոնական Ստեփանակերտին էր ներկայացրել կարգավորման նախ փաթեթային, ապա փուլային առաջարկները, որոնք պաշտոնական Ստեփանակերտը մերժել էր։ Իսկ դա էլ Հայաստանում ներքին հակասությունների առաջացման պատճառ էր դարձել և հանգեցրել Հայաստանի առաջին նախագահի հրաժարականին։ Այսինքն՝ 1997թ․ դեռևս Արցախը համարվում էր բանակցային կողմ, ինչը, սակայն, չի նշանակում նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Բանակցային կողմ լինել նշանակում է՝ միջնորդներից ստանալ պաշտոնական առաջարկություն, ձևակերպել սեփական մոտեցումները և փորձել միջնորդների առաջարկները վերաձևակերպել, վերախմբագրել, վերաշարադրել՝ ըստ քո պատկերացումների և ընկալումների։ 1997թ․ աշնանն Արցախն ուներ այդ հնարավորությունը։ Արցախն այդ հնարավորությունն ուներ նաև 1998թ․, երբ կողմերին ներկայացվեց «Ընդհանուր պետության» առաջարկը։ Հետագայում Արցախը համանախագահներից պաշտոնական առաջարկություններ չի ստացել․ ո՛չ քիվեսթյան փաստաթուղթը, ո՛չ Մադրիդյան սկզբունքները, ո՛չ Կազանի փաստաթուղթը։ Պաշտոնապես Ստեփանակերտը չի ստացել այդ փաստաթղթերը և չի քննարկել։ Ես չեմ ասում, թե Ստեփանակերտն իրազեկված չի եղել, իրազեկվել է, բայց այնքանով, որքանով Հայաստանի նախագահը տեղեկացրել է իր Արցախի գործընկերոջը։ Եվ հիմա իրավիճակը փոխելու համար պետք է պարզել, թե ինչի հիման վրա է Արցախը զրկվել միջնորդների առաջարկությունները ստանալու իրավունքից, որպեսզի վերականգնի իր իրավունքը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում