Tuesday, 19 03 2024
«Мир» վճարային համակարգի քարտերը չեն աշխատի Հայաստանում. РБК
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան զոհեր և տուժած
10:30
«Ադրբեջանի շահերից է բխում թույլ չտալ Պուտինի հաղթանակը»․ Ստոլտենբերգ
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա և Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին

Լավրովի անհարմար այցը. Անկախությունից ի վեր աննախադեպ իրավիճակ

Երևանում իր արած մի շարք հայտարարություններով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բավականին անհարմար վիճակում թողեց Հայաստանի նախկին իշխող համակարգին, կամ դրա մի շարք շրջանակների, որոնք ամիսներ շարունակ թիրախավորել են նոր իշխանությանն Արցախի և հայ-ռուսական հարաբերության թեմաներով: Լավրովի հանգամանքը հատկանշական է նաև նրանով, որ նա մոտ մեկ տարի առաջ լիովին այլ դիրքորոշում էր հայտնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, մտահոգություն արտահայտելով նախկին իշխող համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հարուցվող գործերի կապակցությամբ, ինչը մասնավորապես դիտարկվում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի համատեքստում: Ի՞նչ փոխվեց մեկ տարվա ընթացքում, որ ՌԴ արտգործնախարարը ոչ միայն չանդրադարձավ երկրորդ նախագահի պաշտպանությանը, այլ փաստացի մեղադրական ակնարկ հղեց նրան՝ Արցախը բանակցային գործընթացից դուրս թողնելու համար:

Տեղի ունեցող գործընթացները անշուշտ ունեն բազմաթիվ շերտեր, համեմված են մի շարք մեծ ու փոքր հանգամանքներով, սակայն Մոսկվայի պահվածքում կա թերևս մի էական հարց: Գործնականում, նախկին իշխող համակարգը հեղափոխությունից հետո որպես պաշտպանական եզր դիտարկել է Ռուսաստանը, ակնկալելով, որ Մոսկվան կստանձնի աշխույժ պաշտպանողի առաքելություն կամ կարգավիճակ:

Համենայն դեպս, այդ դիրքից բավականին աշխույժ ու համառ գործում է հատկապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Մոսկվան սակայն չի արդարացնում այդ հույսերը, ինչն ունի թերևս պարզ բացատրություն՝ քաղաքական բարդ ու բազմերանգ շերտերին ու շարժառիթներին զուգահեռ: Ռուսաստանի համար չափազանց բարդ է գնալ Հայաստանի հանրության դեմ: Հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչո՞ւ էր Մոսկվան հանրության դեմ գնում մինչ այդ, սատարելով լեգիտիմությունից զուրկ իշխող համակարգին:

Առերևույթ այդ հանգամանքի առկայությամբ հանդերձ, խորքային առումով, սակայն պետք է արձանագրել, որ Ռուսաստանն արձագանքել է Հայաստանում ձևավորված ստատուս-քվոյին: Որքան էլ թվա տարօրինակ, այդուհանդերձ Հայաստանում հաստատված իշխող համակարգը՝ որը հեռացվեց իշխանությունից թավշյա հեղափոխությամբ, ձևավորվել սկսել է քաղաքական մի ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանն ինքը որպես հետխորհրդային միավոր ձևավորման և կովկասյան ռեգիոնում իր քաղաքականության վերախմբագրման կամ վերակերտման փուլում էր: Դա ամենևին չի նշանակում, որ Ռուսաստանը չուներ ոչ մի ազդեցություն ընդհանրապես:

Պարզապես Հայաստանում ընտրակեղծարարության միջոցով իշխանության վերարտադրման մեխանիզմը սկսեց մշակվել մի ժամանակահատվածում, երբ գործնականում անորոշ ու չափազանց բարդ ներքին վիճակ էր նաև Ռուսաստանում: Ինչ կլիներ, եթե Մոսկվան չլիներ այդ վիճակում: Ինչպիսի՞ մոտեցում կորդեգրեր Հայաստանում հետխորհրդային շրջանում իշխանության խնդրի լուծման առաջին փուլի՝ 1995-96 թվականի նկատմամբ ՌԴ վերաբերմունքը լխորքային իմաստով, ասելը բավականին դժվար է և այստեղ խոսակցությունը կլինի խիստ տեսական: Սակայն, պետք է աձանագրել, որ մեծ հաշվով երբեք Ռուսաստանը հետխորհրդային պատմության շրջանում Հայաստանում չի դրվել հանրային կամքի փաստի առաջ: Այդ իմաստով սա նոր իրավիճակ է, որին կամա, թե ակամա արձագանքի տեսք է ստանում Լավրովի հայաստանյան այցն ու հայտարարությունները: Դրանք ինքնին չեն նշանակում վճռորոշ որևէ հանգրվան կամ հանգամանք,  սակայն կարևոր են իրադրության գնահատման հիմքի տեսանկյունից, որովհետև հեղափոխությունից մեկուկես տարի անց իրադարձությունների զարգացման գնահատականներում մեծ տեղ է տրվում ամենատարբեր քաղաքական գործոնների՝ և իհարկե պետք է լինի այդպես, սակայն անարդարացիորեն շատ փոքր տեղ է զբաղեցնում հանրային կամքի դրսևորման աննախադեպ գործոնը:

Լուսանկարը՝ Photolure-ի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում