Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Ազգային ժողովում սկսվել է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է ԱԺ կանոնակարգ օրենքում լրացում կատարելու և Անվտանգության խորհրդի կազմավորման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը: Ըստ նախագծի՝ ԱԺ նախագահին իրավունք է վերապահվում մասնակցելու ԱԽ նիստերին:
«Պետք է նույն իրավունքի ուժով դիտարկել խմբակցությունների ղեկավարների մասնակցությունը և, եթե կամք լինի, նաև նախագահին վերապահենք այդպիսի մասնակցություն»,- հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Նրա կարծիքով՝ պետք է քննարկվի ԱԽ գործունեության և այդ խորհրդի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու հարցը. «Նախկին իներցիայով եկող իրավիճակը թույլ չի տալիս, որպեսզի այս մարմինը նոր, ռազմավարական նախաձեռնություններով հանդես գա: Հույս ունենք, որ ԱԺ նախագահին պատվիրակելով և նրա ներգրավմամբ այս մարմնի գործունեության արդյունավետությունը կբարձրանա»:
Մանրամասները՝ տեսանյութում: