Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Ազգային ժողովում սկսվել է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է ԱԺ կանոնակարգ օրենքում լրացում կատարելու և Անվտանգության խորհրդի կազմավորման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Ինչպես նշեց զեկուցող Աննա Կարապետյանը՝ ԱԺ նախագահին իրավունք է տրվում մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստերին:
«ԱԺ նախագահը կարո՞ղ է ԱԽ նիստի օրակարգ հարց ներառել, թե՞ ոչ»,- հիմնական զեկուցողին հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով՝ չպետք է բացառել, որ ԱԺ նախագահը կարող է լինել այլ կուսակցությունից. «Այդ դեպքում ԱԽ նիստում հակասություններ չե՞ն առաջանա մոտեցումների վերաբերյալ»:
Մանրամասները՝ տեսանյութում: