Լավրովի հայտարարությունը շռնդալից հարված էր այն մարդկանց, ովքեր ՀՀ իշխանությունների դեմ տանում էին կեղտոտ քարոզչություն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
«Սերգեյ Լավրովը արձանագրեց փաստեր, որը մեզ հայտնի էր: Արցախը բանակցություններից դուրս է թողել երկրորդ նախագահ Քոչարյանը: Այս հայտարարությունը թարմացրեց որոշ մարդկանց հիշողությունները, որոնք հանդես են գալիս պաթոսախեղդ հայտարարություններով: Այս իշխանության նպատան է վերադարձնել Արցախը բանակցությունների սեղաին և մենք այս թեզը առաջ ենք տանում միջազգային ասպարեզում»-նշեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում