Լուրեր
Մոսկվան փորձում է Փաշինյանի «պլանը» տեղավորել «լավրովյան պլանի» մեջ
  • 16:00
  • 2019-11-12
  • Դիտումներ՝ *

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երեւանում, անդրադառնալով բանակցությանն Արցախի մասնակցության հարցին, նշել է հետևյալը՝ Արցախը եղել է բանակցության մասնակից, սակայն «ինչ որ փուլում Հայաստանի ղեկավարներից մեկը» որոշել է, որ Հայաստանը պետք է ներկայացնի Արցախին: ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ բոլորի համար է պարզ՝ առանց Արցախի չի կարող ավարտվել որեւէ բանակցություն: Սա կարո՞ղ ենք դիտարկել աջակցություն Ստեփանակերտի սուբյեկտության գաղափարին, որ առաջ է քաշում պաշտոնական Երեւանը հեղափոխությունից հետո:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի տաղավարում զրուցել են քաղաքագետներ՝ Վիգեն Հակոբյանն ու Սուրեն Պետրոսյանը:

Վիգեն Հակոբյանի խոսքով՝ Լավրովը ցույց է տալիս, որ պաշտոնական Երևանի հետ ստրատեգիական նշանակության տարաձայնություններ չկան. «Փաշինյանը Մոսկվայի հետ համագործակցության հարցում շատ ավելի առաջ է գնացել, քան նախկինները»:

Սուրեն պետրոսյանն էլ անդրադառնալով Լավրովի Երևանում արված հայտարարությանը նկատեց. «Պետք է նկատի ունենալ 20-րդ դարի առաջին կեսում չենք ապրում, Արցախի հարցը չի կարող լուծվել առանց արցախցիների կամարտահայտման»:

 

Մանրամասները՝ տեսանյութում

  • Դիտումներ՝ *