Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Ազգային ժողովում սկսվել է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է ԱԺ կանոնակարգ օրենքում լրացում կատարելու և Անվտանգության խորհրդի կազմավորման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Ինչպես նշեց զեկուցող Աննա Կարապետյանը՝ ԱԺ նախագահին իրավունք է տրվում մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստերին և առաջարկություններ ներկայացնելու քննարկվող փաստաթղթերի վերաբերյալ:
«Նա պետք է 5 օր առաջ ստանա օրակարգը և այնտեղ քննարկվող փաստաթղթերը»,- հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: