«Միսս Ինթերնեյշնլ 2019» տիտղոսակիր է դարձել Թաիլանդի ներկայացուցիչ Սիրեթհորն Լիարամվաթը: Այս մասին հայտնի է դարձել YouTube-ում մրցույթի հեռարձակումից:
Աղջկա կենսագրությունից հայտնի է, որ նա աշխատում է որպես դեղագործ:
Հաղթողին թագը հանձնել է «Միսս Ինթերնեյշնլ»-ի անցած տարվա հաղթող Մարիեմ Վելասկոն Վենեսուելայից:
Մրցույթն անցկացվում է 1960 թ.-ից: Այն առաջին անգամ անցկացվել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում, իսկ 1972-ին տեղափոխվել է Ճապոնիա: Ըստ կազմակերպիչների մտահաղացման, «Միսս Ինթերնեյշնլ»-ում գնահատում են մասնակիցների ոչ միայն արտաքին տեսքը, այլև բարոյական հատկանիշները:
«Միսս Ինթերնեյշնլ 2019»-ը անցկացվել է նոյեմբերի 12-ին Տոկիոյում: