Friday, 19 04 2024
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին

Արցախի մի խումբ մտավորականների կոչը

Հայաստանում ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մեկուկես տարի  անց և արցախյան առաջիկա երկու կարևոր համապետական ընտրություններից հաշված ամիսներ առաջ արցախյան հանրությունում առկա են որոշ միտումներ, որոնք մտահոգության տեղիք են տալիս։ Քանի որ խնդրո առարկան ոչ միայն ներարցախյան հնչողություն ունի, այլև, մեր խորին համոզմամբ, համահայկական օրակարգի ձևավորման հետ սերտ առնչություններ ունի՝ նպատակահարմար ենք գտնում հանդես գալ քաղաքացիական հստակ կեցվածքով և որոշակի դիտարկումներով։

Կարծում ենք, որ մայր Հայաստանում կատարվածը համակարգային և ապագային միտված փոփոխություն է, ինչը միանգամայն ողջունելի է։ Ինչ խոսք, փոփոխված իրավիճակում ոչ բոլոր քայլերն են երկու հայկական հանրությունների համար միանշանակ ընկալելի և ընդունելի, սակայն ավելի քան միանշանակ է, որ ընտրված ուղին օրվա հրամայական էր և պատմական անհրաժեշտություն, քանի որ մեր պետականության և պետական կառավարման նախկին համակարգի որակը վաղուց արդեն ընկալելի չէր և, մեղմ ասած, ոչ միայն մրցունակ չէր, այլև սկզբունքորեն չէր արտահայտում ԱՀ-ի և ՀՀ-ի, ինչպես նաև համայն հայության իղձերն ու ակնկալիքները։

Գտնում ենք, որ արմատական ու սկզբունքային փոփոխություններն այլևս անշրջելի իրողություն են, ուստի և անիմաստ ու մերժելի ենք համարում պատմության անիվը հետ շրջելու և ամեն ինչ ի շրջանս յուրո վերադարձնելու՝ որոշ շրջանակների փորձերը։ Անցյալը հետ բերելու փորձերը թեև դատապարտված են ձախողման, սակայն կարող են վնաս հասցնել մեր պետականության արդիականացման գործընթացին և բարենպաստ հող ստեղծել հայկական պետականության լիարժեք ինքնիշխանության վերականգնմամբ չշահագրգռված տարբեր շրջանակների գործնեության համար՝ Հայաստանում և նրա շուրջ։ Ուստի և արցախյան հանրությանը կոչ ենք անում խոհեմ և զգոն լինել այս հարցում։

Հենց այս լույսի ներքո էլ դիտարկում ենք արցախյան առաջիկա համապետական ընտրությունները։ Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու բացառիկ հնարավորությունը և արցախյան պետական-կառավարման համակարգն անցնցում, բայց խորքային ու սկզբունքային փոփոխությունների ենթարկելու պատմական շանսը կարող են մեծ թափ հաղորդել հայոց երկրի այս գողտրիկ հատվածի առաջընթաց զարգացմանը։ Եվ սա կարող է և պետք է լինի համահայկական օրակարգի կարևոր բաղկացուցիչ մասը։ Ըստ այդմ էլ կարևորում ենք Ստեփանակերտում ս.թ. օգոստոսի 5-ին ունեցած ծրագրային ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստիացումն առ այն, որ «Հայաստանի Հանրապետությունը պետք է հանդես գա և հանդես կգա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման և այդ կամարտահայտման միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորման երաշխավոր»։ Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների երաշխիքն ընկալում ենք որպես ընտրական գործընթացին առնչվող կարևոր հարցերում մասնագիտական-խորհրդատվական  աջակցություն և այդ գործընթացի բոլոր մասնակիցների համար հավասար հնարավորությունների խրախուսում։

Այս ամենը կարող է բարենպաստ հող ստեղծել արցախցի ընտրողների քաղաքացիական ինքնագիտակցության ըստ ամենայնի դրսևորման, քաղաքակիրթ ընտրապայքարի և Արցախի ներքին կյանքի ու ապագայի շուրջ գաղափարների ու տեսլականների անկաշկանդ քննարկման համար։ Կարծում ենք, հենց այսպիսի մթնոլորտի ձևավորմանը պետք է միտված լինեն հանրության ջանքերը՝ բացառելու համար սև փիարն ու հակաքարոզչությունը, այս կամ այն անհատի ու քաղաքական ուժի կամ շրջանակի հանդեպ ատելության քարոզներն ու էժան մանիպուլյացիաները (արդեն իսկ առկա վտանգավոր միտում, ինչը ստիպված ենք ցավով արձանագրել)։ Բաց ու առավելագույնս ներառական հրապարակային քննարկումները կարող են նպաստել սոցցանցերում առկա անանուն-ֆեյքային անազնիվ արշավների բացառմանը և դրանց նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը։

Երկրի ու ժողովրդի համար վճռորոշ պահերին միշտ էլ երիցս կարևորված է եղել մտավորականների անաչառ ու սկզբունքային խոսքը, և այսօր էլ այդպես է։ Մտավորականները, անկախ քաղաքական նախընտրություններից, լուրջ առաքելություն ունեն հանրային քաղաքակիրթ-բարեկիրթ մթնոլորտի ստեղծման և հանրային-ազգային օրակարգի ձևավորման գործում, ինչն էլ կբացառի տարբեր մարդկանց ու շրջանակների անձնական-խմբային օրակարգերի մատուցմանը որպես հանրային։

Վահրամ Աթանեսյան, լրագրող

Գեղամ Բաղդասարյան, լրագրող

Կիմ Գաբրիելյան, լրագրող

Հասմիկ Առուշանյան,  մանկավարժ

Նունե Առաքելյան,  դասախոս

Մհեր Հարությունյան, պատմաբան

Լուսինե Ավանեսյան , լրագրող

Մարգարիտա Քարամյան, հասարակական գործիչ

Ալբերտ Ոսկանյան, հասարակական գործիչ

Ժաննա Բեգլարյան, բանաստեղծ

Դավիթ Շիրինյան, բանաստեղծ

Սիլվա Խաչատրյան, գրականագետ

Սարո Սարյան, հասարակական գործիչ

Արտակ Ղուլյան, գրականագետ

Սլավի-Ավիկ Հարությունյան, բանաստեղծ

Ալիսա Բաղդասարյան, բանաստեղծ

 

12 նոյեմբերի 2019 թ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում