Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մինչ տարվա ավարտը կմասնակցի նաև Հնդկաստանում կայանալիք Տատա Սթիլ մրցաշարին:
Արագ և կայծակնային մրցաշարին կմասնակցեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Դին Լիժենը, Ուեսլի Սոն, Իան Նեպոմնիաշկին, Անիշ Գիրին, Վիշի Անանդը, Վիդիտ Գուժրատհին և Պենտալա Հարիկրիշնան:
Մրցաշարը բաղկացած է երկու ենթափուլերից: Արագ շախմատում գրոսմայստերները կմրցեն 9-ը, իսկ կայծակնային շախմատում` 18 մրցափուլերում:
Այն կմեկնարկի նոյեմբերի 22-ին և կանցկացվի հնդկական Կալկատա քաղաքում: Մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար: