ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող ընդդիմանալ ԱՄՆ-ին: Այս մասին նա խոսել է Նյու- Յորքում ԱՄՆ վետերանների օրվան նվիրված միջոցառման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նրանք, ովքեր մեր դեմ են հանդես գալիս, ոչ մի շանս չունեն ընդդեմ ամերիկյան զինված ուժերի հզորության»,- հայտարարել է նա՝ խոսելով «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքրա ալ-Բաղդադիին ոչնչացնելու օպերացիայի մասին: «Ամերիկյան զինվորների շնորհիվ ալ-Բաղդադին սպանված է, նրա տեղակալն սպանված է, և մենք հիմա նշանառության տակ ենք պահում նրանց հրամանատարության համակարգում երրորդ մարդուն: Ահաբեկչության վրա հիմնված նրանց իշխանության վերջը տրված է, և բոլոր թշնամիները վախեցած փախչում են»,- նշել է Թրամփը:
Թրամփի խոսքերով՝ ամերիկացիների բարձր մարտական ոգին «օգնել է հաղթել բռնապետերին, հաղթահարել ֆաշիզմը, ջախջախել կոմունիզմն ու ընդդիմանալ ահաբեկչությանը»: