Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկում Է Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու բանակցություններն անցկացնել Ղազախստանում:
«Ես հանդիպել եմ պարոն Զելենսկու հետ, լսել նրան: Բառացիորեն երեկ խոսել եմ Վլադիմիր Պուտինի հետ այն թեմայով, թե ինչպես հետագայում լուծել այդ խնդիրը: «…» Ես կարծում եմ, որ հարկավոր Է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների առանձին անձնական հանդիպում»,-հայտարարել Է նա՝ ելույթ ունենալով «Աստանա ակումբ» դիսկուսիոն հարթակի նիստի ընթացքում:
Նազարբաևի խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարն արդեն համաձայնել Է հանդիպել «չեզոք հարթակի» վրա:
Մոսկվայի ն Կիևի հարաբերությունները մնում են լարված: Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում Է երկրի հարավ-արևելքում քաղաքացիական հակամարտությանը մասնակցելու մեջ: Մոսկվան մեղադրանքները ժխտում Է և պնդում, որ դրանք անընդունելի են ու անհիմն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: