Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Ազգային ժողովում սկսվել է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
«Ես էս Ազգային ժողովի ամենաանգրագետ պատգամավորն եմ, որի ոչ մի նախաձեռնությունը կյանքի չի կոչվել»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ ոչ մեկը ոչ մեկի վրա մունաթ չի գալիս. «Բայց դուք էլ հասկացեք. ընդդիմադիր պատգամավորն ունենում է դժգոհություն, անհամաձայնություն: Դժգոհությունների մասին դուք երբևէ ժպտալով, պարելով, ծափ տալով խոսե՞լ եք»:
Նրան զարմացնում է կառավարության մոտեցումը՝ «ձեռնպահ մնալ քննարկումից»:
«Ես ստեղից ո՞նց ցույց տամ, թե սեռափոխված լինելը ոնց են ստուգելու. մեխանիզմներ կան»,- հայտարարեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: